Քոլեջի “Մուտք ճամբար” ` օր առաջին

  Ջերմության և հոգատարության մթնոլորտը Սեբաստացի քոլեջում առաջին իսկ վայրկյաններից աննկարագրելի էր։ Երբ ես ներս մտա քոլեջ, ինձ շատ ջերմ ընդունեց ընկեր Մարիամը։ Ես նրան շատ սիրեցի, քանի որ նա բարի է, համեստ է և լի է հումորով։
Այնտեղ ծանոթացա նորեկ ուսանողների հետ։ Առաջին անգամ կավագործությամբ զբաղվեցի և իրականացավ  իմ մանկության երազանքը։ Կավագործությունից հետո մենք դուրս եկանք։ Ընկեր Մարիամը մեզ ցույց տվեց  Մխիթար Սեբաստացու բոլոր դպրոցները, հետո գնացինք ագարակ։ Շատ սիրեցի ագարակի կենդանիներին։ Ագարակից հետո մենք վերադարձանք քոլեջ։
Այնտեղ ծանոթացանք ընկեր Արտակի հետ։ Նա ներկայացրեց նոր տնկարանը և պատմեց գինու մասին,որից հետո մուտք գործեցինք խաղողի և  գինու լաբորատորիա։ Ընկեր Արտակը ներկայացրեց գինու արտադրանքի աշխատանքների ողջ ընթացքը՝ գինու ծծնունդը։ Պահեստը վերջին վայրն էր, որից հետո մենք հրաժեշտ տվեցինք ուսուցիչներին և տուն վերադարձանք։

Այսօրվա « Մուտք Ճամբար»-ի մասին ներկայացնում է կազմակերպիչ՝ Մարիամ Մխիթարյանը 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *