Սուրբ Հովհաննես մատուռ

Առավոտյան ուսանողներով հավաքվեցինք քոլեջում։ Խոսեցինք իրար հետ, իմացա թե ու՞մ հետ եմ գնալու ճամփորդության։ Ապա մենք նստեցինք երթուզայինի մեջ և ուղևորվեցինք դեպի Սուրբ Հովհաննես մատուռ։ Ճանապարհին  տեսանք գեղեցիկ դաշտեր և լեռներ։
Ճանապարհը տևեց երկու ժամ։ Այդ ընտացքում մենք զվարճանում և երաժշտություն էինք լսում։ Այնտեղ հասնելուց անմիջապես հետո բոլորս արևապաշտպան քսուկից օգտվեցինք և մոմ գնեցինք։ Մուտքից ոչ այդքան հեռու մենք նստեցինք ծառերի ստվերի տակ եվ կարդացին  “А. С. Пушкин –
Зимний вечер”  և դրա հայերեն տարգմանությունը՝ ըստ Հովհաննես Թումանյանի։
     Եղանակը տաք էր, սակայն կար զով քամի։ Հավաքելով մեր ուժերը մենք սկսեցինք բարձրանալը։ Իրար օգնելով, ծիծաղելով և զրուցելով ելնում եինք դեպի մատուռ։ Բարձունքի մեծ մասն անցնելուց հետո մենք որոշեցինք ընդմիջում անել և դրա հետ մեկ տեղ երգեցինք Հովհաննես Թումանյանի -՛՛Ախ ինչ լավ է՛՛ն։ Ապա շարունակեցինք բարձրանալը։ Երբ մենք հասանք Սուրբ Հ․-ի մատուռը, ես ինձ  հիանալի էի զգում, կարծես մի մեծ փորձություն հաղթահարած լինեի։ Այնտեղ մենք վառեցինք մեր մոմերը, ուսումնասիռեցինք տարածքը, նկարվեցինք բոլորով և մի քիչ հանգստանալուց հետո հավաքվեցինք, որպեսզի իջնենք։ Իհարկե իջնելն ավելի կարճ տևեց քան բարձրանալը, բայց մեկ է դժվար էր։
    

 

Ամենավերջում ,մինչև երթուղային նստելը, մենք նկարվեցինք Հայաստանի դրոշով։
Քոլեջ վերադառձանք բարձր երաժշտությամբ և պարելով, սակայն շատ հոգնած էինք։
Ինձ շա՜տ դուր եկավ այդ ճամփորդությունը։ Շնորհակալություն եմ հայտնում  կազմակերպիչներին և ծնողներիս այդ օրվա համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *