“Աներևույթ Թագավորություն” հեքիաթի քննարկումը

Այսօր կայացավ իմ առաջին հեքիաթի քննարկումը երազկոտ հեքիաթասերների հետ։
Կարդացինք Հովհանես Թումանյանի թարգմանած “Աներևույթ Թագավորություն“ը։

Հեքիաթը մի հերոսի մասին էր, ով սիրում էր երազել և հաճախ մտքերով ընկնում։ Նրա անունը Իերգ էր։ Իերգը ոչ միայն երազկոտ էր այլ նաև շատ լուռ մարդ էր, ով գրեթե ոչմեկի հետ չեր շբվում։ Օրվա մեծ մասն անցկացնում էր մի հին, կոտրած ջաղացքարի վրա նստած։ Իր հոր մահից հետո նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել այդտեղ։Օրը սկսում էր մտքերի մեջ խորասուզված և ավարտում էր աստղերին նայելով։  Մի անգամ էլ, երբ Իերգը իր սովորությամբ հին ջաղացքարի վրա նստած միտք է անում, թե ինքը ինչքան է մենակ բովանդակ աշխարհքում, քունը տարավ ու աննկատելի քնեց։ Երազում տեսավ մի գեղեցիկ աղջիկա ոսկե ճոճանակի վրա ճոճորվելիս։ Ամեն անգամ, հենց որ ճոճը երկնքից երկրին էր մոտենում, աղջիկը ուրախությունից ծափ էր տալիս ու մի վարդ ձգում Իերգին։ Երբ նա արթնացավ տեսավ, որ վարդը իրա կողքն է։ Այդպես շարունակվեց մի քանի օր, որից հետո Իերգը որոշեց գտնել այդ աղջկան։ Ճանապարհին նա մի ծերուկի հանդիպեց, ում 2 հոգի փորձում էին խեղդել։Իերգը առանց մտածելու վազեց ծերուկին օգնելու։ Այդ մարդիկ Իերգին տեսնելով փախան։ Ծերուկը որպես շնորհակալություն տարավ տղային իր երազների թագավորություն։ Հենց այդտեղ էլ Իերգը տեսավ այն գեղեցկուհուն և խնդրեց ծերուկին, որպեսզի թողնի աղջկան գնա հետ իր դեպի իրական աշխարհ։ Նա նաև մի թագավորություն խնդրեց իր թագուհու համար։ Ծերուկը երկար մտածելուց հետո կատարեց երիտասարդի խնդրանքը։ Դրանից հետո նրանք հայտնվեցին իրական աշխարհում արդեն իրենց պալատով, որը միայն նրանք էին տեսնում։

Հեքիաթը քննարկման ժամանակ մենք շատ խոսեցինք երազների մասին։ Ոմանց հետ այսպիսի դեպքեր պատահել էին, ինչպես հեքիաթում։ Շատերը երազ քիչ էին տեսնում կամ տեսնելուց անմիջապես հետո մոռանում էին։ Իսկ ես՞, իսկ ես երազներ տեսնում եմ համարյա թե ամեն օր ու դրանք հիմնականում նման են լինում իրականությանը։
Մենք նաև խոսեցինք կրկնվող երազների մասին։ Մեզ ասացին, որ կրկնվող երազները մեծ նշանակություն ունեն։
Հետո քննարկեցինք դեժավյուն։ Շատերը դեժավյու էին ունենում ,քանի որ այդ տեսարանը արդեն տեսել էին իրենց երազներում։ Ամենավերջում երբ մենք արդեն ավարտին էինք հասցնում մեր հեքիաթի, երազների և երազանքների քննարկումը, մեզ ասացին, որ մենք այսօր անպայման երազ կտեսնենք։ Անհամբեր սպասում եմ իմ երազին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *