Արատես եռօրյա ճամբար

Արատեսը սեբաստացիների աչքերով

Սեպտեմբերի  7-ի  առավոտյան քոլեջի ուսանողներով և կազմակերպիչներով ուղղեվորվեցինք դեպի Արատես։ Ճանապարհը շատ երկար էր, բայց դա խնդիր չէր, որովհետև մենք անընդհատ խոսում և ծիծաղում էինք։ Մինչ Արատես հասնելը մենք այցելեցինք Սելիմիի լեռնանցքը՝ Օրբելյանների քարավանատուն, Զորաց եկեղեցի, Հերմոնի վանք և Հայրավանքը ։

Երբ մենք հասանք Արատես, ամեն մեկն վերցրեց իր պայուսակն ու քնապարկը, և ուղղևորվեց դեպի տնակները։ Իրերը տեղավորելուց հետո մենք իջանք ներքև՝ դեպի խոհանոց։ Հաց ուտելուց հետո շրջեցինք մոտակա տարածքը։ Գիշերը ընթրիքից հետո բոլորով հավաքվեցինք խարոյկի մոտ։ Որոշ ժամանակ նստելուց հետո գնացինք քնելու։

 

 

Հաջորդ օրը սկսվեց աշխատանքով։ Հավաքեցինք ավելորդ ճյուղերն ու քարերը։ Ավարտելուց հետո Ընկեր Մարիամի հետ իջանք Արատես գետի կիրճ (Խաչոց ձոր)։ Ուսանողներով մտանք ջուրը, թրջվեցինք, ուրախացանք և վերադառձանք տնակները։ Այնուհետեվ փոխեցինք մեր հագուստը։ Մոտենում էր ընթրիքի ժամը։ Ընթրելուց հետո բույսերի, սերմերի, մրգերի և հատապտուղների հավաք տեղի ունեցավ։ Դրանից հետո ես համակուրսեցիներիս մոտ գնացի։ Օրվա վերջում Ընկեր Մարիամը հավաքեց բոլորիս և տարավ տնակներով, որպեսզի մենք քնենք։

 
Վերջին օրվա մեջ մինչև ճամփա ընկնելը, մենք մաքրեցին և տեսքի բերեցինք տարածքը։ Ժամը 12-ին մենք լքեցինք Արատեսը։ Երևան գնալուց առաջ այցելեցինք Հորբատեղի բնական գեյզեռը և Նորավանքը։ Քոլեջ հասանք երեկոյան։ Հրաժեշտ տալուց հետո մենք տուն գնացինք։

 

Ինչ կարող եմ ասել այս ճամփորդության մասին՝
Ինձ դուր եկավ այն։ Շատ եմ ուզում կրկին այցելել Արատեսը, քանի որ այնտեղ չափազանց գեղեցիկ է և հանգիստ։ Նաև լավ էր այն, որ միայն մեր կուրսը չէր գնում Արատես, այդպես ես շփվեցի շատ այլ հետաքրքիր մարդկանց հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *