Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով

Սեբաստացիական նախագծեր

Մխիթար Սեբաստացու քոլեջ ընդունվել եմ մի քանի պատճառով ՝

  1. Ինձ խորհուրդ են տվել։
    Ես չգիտեի, թե որտեղ կարողեմ ընդունվել 9րդ դասարանը ավարտելուց հետո, և որոշեցի ծանոթներիս ու հարազատներիս հետ խորհրդակցվել։ Կար 2 տարբերակ, սակայն ես ընտրեցի հենց Սեբաստացու քոլեջը։
  2. Փորձ։
    Քույրս արդեն սովորում էր այդտեղ և ուներ ուսման փորձ։ Նրա շնորհիվ ես իմացա քոլեջի մասին ավելի մանրամասնորեն։
  3. Ուսման ձևը։
    Քոլեջում կան ճամփորդական նախագծեր, որոնք սերտ կապված են մեր ուսման ծրագրի հետ։ Ճամփորդությունները կատարվում են Հայաստանի տարածքում։ Դրանց շնորհիվ մենք ավելի լավ ենք ճանաչում մեր երկիրը։
  4. Ընտրություն։
    Քոլեջում կան տարբեր ճյուղեր և ոլորտներ։ Յուրաքանչյուր ուսանող կարող է ընտրել այն ճյուղը, որն ավելի մոտ է իր մասնագիտությանը կամ նախասիրությանը։ Բացի դրանից կան ընտրությամբ գործունություններ։ Օրինակ՝ օտար լեզուների և ֆիզիկական մարզանքների\սպորտի մեջ։
  5. Դասվարներ։
    Քրոջիցս իմացա, որ քոլեջում դասվարները բարի, ընդունող և սիրող են։ Սովորելու ընտացքում ինքս համոզվեցի, որ նա ճիշտ էր։ Շատ եմ հարգում նաև նրանց խստությունը։ Դրա շնորհիվ ես դասերից ետ չեմ մնում և որոշակի պատասխանատվություն եմ զգում։
  6. Ուսումը համակարգչով։
    Ինձ համար մեծ խնդիր էր գրքեր տանել-բերելը։ Հատկապես դրանց քաշը միշտ բացասական ազդեցություն է թողել առողջությանս վրա։ Համակարգիչն եռակի անգամ ավելի թեթև է և այն ավելի շատ բան է պարունակում իր մեջ, քան տետրերն ու գրքերը։

 

Առաջին տպավորություններս քոլեջի մասին

Ջերմության և հոգատարության մթնոլորտը Սեբաստացի քոլեջում առաջին իսկ վայրկյաններից աննկարագրելի էր։ Երբ ես ներս մտա քոլեջ, ինձ շատ ջերմ ընդունեց Ընկեր Մարիամը։
Այնտեղ ծանոթացա նորեկ ուսանողների հետ։ Առաջին անգամ կավագործությամբ զբաղվեցի և իրականացավ  իմ մանկության երազանքը։ Կավագործությունից հետո մենք դուրս եկանք քոլեջից։

Ընկեր Մարիամի հետ շրջայց կատարեցինք Արևելյան դպրոց-պարտեզով, Սարալանջով, Ավագ, Միջին դպրոցներով, Արևմտյան դպրոց- պարտեզով և իհարկե ուսումնական Ագարակով։ Քոլեջն ու նրա տարածքը ունեին շքեղ և խնամված տեսք։ Եվ հենց այդ պատճառով այնտեղ շատ հաճելի էր քայլելը։ Սիրեցի նաև Ագարակի կենդանիներին։ Ագարակից հետո մենք վերադարձանք քոլեջ։
Այնտեղ ծանոթացանք ընկեր Արտակի հետ։ Նա ներկայացրեց նոր տնկարանը և պատմեց գինու մասին,որից հետո մուտք գործեցինք խաղողի և գինեգործության լաբորատորիա։ Ընկեր Արտակը ներկայացրեց գինու արտադրանքի աշխատանքների ողջ ընթացքը՝ գինու ծծնունդը։
Կարող եմ ասել, որ դա ինձ համար ահավո՜ր հետաքրքիր օր էր։ Ես այն դեռ երկար ժամանակ չեմ մոռանա։

Առաջին տպավորություններս ուսանողների մասին։ Ուսանողները խելացի, միմյանց հարգող և սիրող անձնավորություններ են։ Մեկը մյուսին ամեն կերպ փորձում է օգնել և հասկանալ։ Կապ չունի, թե որ կուրսի ուսանող է նա, բոլորն են այդպիսին։ Սակայն տարբերվում են իրենց նախասիրությամբ, զբաղմունքներով, մտքերով և բնավորությամբ։ Շատ հետաքրքիր մարդիկ են ու ինձ դա շատ է դուր գալիս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *