Հայաստանը և Երևանը սեբաստացիների աչքերով

Սեբաստացիական նախագծեր

Հայաստանը սեբաստացիների աչքերով

Օօօ՜  Հայաստա՜ն։ Ինձ թվում է յուրաքանչյուր հայ սիրում է իր երկիրը։ Հարկավոր է հետաքրքրվել այդ երկրով և արդեն չես կարողանա կանգնեցնել ինքդ քեզ։ Այքան հետաքրքիր է նրա պատմությունը, մշակույթը և իհարկե ժողովուրդը։ Շատ եմ սիրում նրա մարզերը։ Ընդհամենը մի քանի մարզեմ այցելել ու ուզում եմ ասել, որ այնտեղի բնությունն ուղղակի հոյակապ է։ Մաքուր օ՜դ, արտակարգ փողոցներ և գեղեցիկ կառույցներ։ Որտեղ որ չգնամ ամենուր հաճելի մարդիկ են, ովքեր միշտ ուրախ են տեսնել հյուրերին։
Հայաստանի հնադարյան պատմությունը մի այլ տեղ է զբաղեցնում իմ սրտում։ Ինչքան հետաքրքիր փաստեր, վայրեր, հուշարձաններ, վանքեր, ի՜նչ ասես կա միայն թե գտնես։ Այդպիսի տեղեր այցելել եմ ընտանիքիս և համակուրսեցիներիս հետ և շատ անգամ պատկերացում չեմ ունեցել, որ ինձ դա ինչ-որ կերպ կգրավի։
Անչապ սիրում եմ իմ երկիրը և վստահ եմ, որ միայն ես չեմ այդպիսին։

 

Երևանը սեբաստացիների աչքերով

Երևանը մի հիասքանչ կենտրոն է։ Նրա գլխավոր փոխոցներով քայլելիս հաճույք եմ ստանում։ Գեղեցկությամբ աչքս է մտնում։ Ամենալավ ժամն իմ կարծիքով, դա գիշերվա ժամն է։ Երբ լույսերն ընկնում են մութ փողոցների վրա և հանգիստ տեսարան են բացում։ Մարդիկ ավելի հանդարտ են քայլում այդ ժամերին, ոչմեկ ոչմի տեզ չի շտապում։ Շատերը աշխատանքից հոգնած տուն են վերադարնում։Սակայ շքեղ փողոցներով քայլելիս անմիջապես մոռանում են  իրենց հոգնածության մասին։ Հանրապետության Հրապարակը ունի իր յուրահատկությունը գիշերվա ընթացքում։ Տասնապատիկ մարդիկ են հավաքվում շատրվանների մոտ և հիանում են նրանով, նրա լույսերով և “պարերով”։
Եվ իհարկե մենք բոլորս գիտենք, թե ինչքան գեղեցիկ է մեր Երևանը, ինչքան շքեղ վայրեր ունի։ Սակայն ես մի այլ ուղղության վրայով էլ եմ մտացում։ Երևանի գեղեցկության ետևում թագնված են շատ այլ բաներ։ Օրինակ՝ աղտոտվածությունը, փողոցների դատարկությունը, բնության անխնամ վիճակը։ Անկասկած, այդպիսի տեսարաններ կան ամենուր, յուրաքանչյուր քաղաքում և վայրում։ Դա գալիս է ժողովրդից և կառավարությունից։ Եվ այդ խնդիրը դեռ երկար ժամանակ կհետապնդի մեզ։Կոչ եմ անում բոլորին, սիրել և խնամել իրենց երկիրը, քանի որ հետագայում դա միայն դրական արդյունքներ կունենա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *