Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում

Որտե՞ղ է գտնվում իմ նախապապերի հայրենիքը, ինչ բնություն, ավանդույթներ, սովորություններ է ունեցել։

Մորական կողմից մի նախապապը ապրել է Պարսկաստանի Սալմաստ գյուղում։ Իսկ մյուս նախապապս ապրել է Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում․ Որոնք էլ ժամանակին եկել են՝ մի մասը Պարսկաստանից, մյուսը Ղարաբաղից։

Սալմաստ

Սալմաստ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սալմաստ (պարս․՝ سلماس Salmās), քաղաք Իրանի տարածքում՝ Ուրմիա (Կապուտան) լճի հյուսիսարևմտյան ափի մոտ։ Վարչականորեն գտնվում է Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաստի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։ Քաղաքը կառուցվել է Ուրմիա լիճը թափվող Սալմաստ գետակի ափին։
Բնակեցված է հիմնականում ազարիներով ու քրդերով, կան նաև մի քանի ասորական, հայկական, հրեական և պարսկական ընտանիքներ։

Հնում սովորաբար կոչվել է Սաղամաս, Սաղամաստ, հետագայում նաև Սալմաս։ Գ. Խալաթյանի կարծիքով առաջացել է Ասորեստանի Սալմանասար թագավորներից մեկի անունից։ Հիշատակվում է նաև իբրև գյուղ։ Պարսկահայաստանի քաղաքներից է։ Գտնվում է Ուրմիա լճի հյուսիսարևմտյան ափի մոտ, Խոյ քաղաքից հարավ, հարթավայրում, Ուրմիա լիճը թափվող համանուն (Սալմաստ) ձկնառատ գետակի ափին։ Կանաչազարդ քաղաք էր, ուներ ընդարձակ փարթամ այգիներ։

Սալմաստի Պատմութիւնը, Հայ Ազգաբնակչութիւնը Եւ Դերը | Asbarez - Armenian

Հնում Մեծ Հայքի Պարսկահայք աշխարհի նշանավոր բնակավայրերից էր, ֆեոդալական փոքրիկ բերդաքաղաք, որը IX— XI դարերում ենթակա էր Վասպուրականի Արծրունիներին։ Հիշատակում են Փավստոս Բուզանդը, Թովմա Արծրունին, Հովհաննես Դրասխանակերտցին, Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Գունդստաբլը, Յակուտը և ուրիշներ։ Դժվար է ասել, թե երբ է այն հիմնադրվել։ Համապատասխանում է ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող Սագամասում վայրին։ Յակուտին իր «Աշխարհագրական բառարանում» համարել է «հռչակավոր քաղաք»։

Սալմաստը շատ է տուժել 1791 թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած սաստիկ երկրաշարժից։ Հետագայում քաղաքն ավելի է կորցրել իր նշանակությունը և եթե մի ժամանակ այն համանուն խանության, իսկ հետո Սալմաստի գավառի կենտրոնն էր, ապա այժմ սովորական գյուղ է։ XXդ. սկզբներից դադարել է գավառի կենտրոն լինելուց։ Գավառը շարունակվում է կոչվել Սալմաստ, բայց կենտրոնը արդեն Դիլման գյուղաքաղաքն է։ Սալմաստի գավառից 1829—1830 թթ. մեծ թվով հայեր են գաղթել Արևելյան Հայաստան, սակայն հետագայում էլ նրա բնակչության հիմնական զանգվածները շարունակում էին կազմել հայերը։ 1906թ. դրությամբ Սալմաստի գավառը (մահալ) ուներ հայկական 75 գյուղ՝ Հավթվան, Մահլամ, Ղալասար, Փայաջուկ (Րաֆֆու ծննդավայրը), Սավրա և այլն։

XIX դարի սկզբում Սալմաստն ուներ մոտ 1200 տուն հայ, քուրդ և ասորի բնակչություն, իսկ առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին միայն հայկական տների թիվը հասնում էր 700-ի։

1923 թվականին Սալմաստի հայ բնակիչներից շատերը գաղթել են Սովետական Հայաստան և բնակություն հաստատել Գետազատ (մինչև 1948 թ.՝ Աղջաղալա) գյուղում։

Սալմաստ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սալմաստը ունի ցորենի և գարու ընդարձակ դաշտեր։ Նրա հայ բնակիչներից շատերը տոհմիկ այգեգործներ էին և քաղաքը հայտնի էր իր ընտիր խաղողով ու գինով։ Ուներ տեղական աշխույժ առևտուր, քաղաքում գործում էին տասնյակ արհեստանոցներ, որոնց արտադրանքը հիմնականում սպառվել է գավառի շրջանակներում։

Ինչպես ասվեց, քաղաքն այժմ ավեր վիճակում է։ Նշմարվում են նրա միջնադարյան բերդի մնացորդները, առանձին կառույցների ավերակներ։ Այժմյան դրությամբ այն ոչնչով չի տարբերվում սովորական գյուղից։ Հայերն ունեին 3 եկեղեցի՝ ս. Հովհաննես, ս. Թովմաս և ս. Գևորգ, որոնց կից կա յին կրթարաններ։ XV դ. 50—80-ական թվականներին այստեղ գրվել է մի ավետարան, որին կից կա ընդօրինակող գրչի հիշատակարանը։

 

Լեռնանիստ

Կոտայքի մարզ, Լեռնանիստ գյուղ / 833 / 155 | Arajark.am

Լեռնանիստ, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 5 կմ հարավ-արևելք, Մենակսար լեռան հյուսիսային կանաչապատ ու ծաղկաշատ լանջին։ Գյուղի շրջակայքում պահպանվել է Ս. Հակոբ մատուռը  խաչքարը: Բնակիչները հիմնականում զբաղվում են բանջարաբուծությամբ և անասնապահությամբ: Դպրոցի շրջանավարտները հայտնի են ճշգրիտ գիտությունների բնագավառում ունեցած գիտելիքներով:
Պատմություն։ Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականի հունվարի 25-ին վերանվանվել է Լեռնանիստ։
Բնակչություն։ Բնակչության նախնիների մի մասը 1828-1829 թթ. գաղթել է Խոյի, Մակուի ու Սալմաստի գյուղերից։
Մշակույթ։ 2015 թվականին գյուղում բացվել է ազգագրության թանգարան, որը գործում է համայնքի մշակույթի տանը։
Գյուղում է գտնվում 1892 թվականին կառուցված «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցին և 1861 թվականին կառուցված «Սուրբ Հակոբ» մատուռը։

Ո՞վ է եղել իմ նախահայրը իր ծննդավայրում, ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ արհեստներ/արվեստներ է իմացել, ի՞նչ է աշխատել, պահել իր ընտանիքը։

Իմ նախապապը եղել է քահանայի որդի՝ Գաբրիել Խաչատրյան։ Զբաղվել է գյուղատնտեսությամբ։
Մյուս նախապապս եղել է պատերազմի մասնակից։ Վերադարձել է հաշմանդամ, այնուհետև զբաղվել է գյուղատնտեսությամբ։

Երևի լսել եք նաև, որ ծննդավայրը, արմատները կապում են մեր ինչ-ինչ որակական հատկանիշների հետ։ Այսպես, օրինակ՝ երբ ես իրավիճակում դրսևորում եմ համառություն, ասում են, մշեցի է։ Փորձեք վերծանել, թե ինչ առանձնահատկություններ ունի այն վայրը, որտեղից դուք սերում եք, որտեղ ծնվել են ձեր նախնիները, որտեղ ձևավորվել է ձեր ընտանիքը, արդյո՞ք ձեր վարքի դրսևորումներում ևս կան նման հատկանիշներ, առանձնահատկություններ։

Պարսկահայերի մոտ շատ արդիական է դյուրահավատությունը, դրա համար էլ ասում են՝ միամիտ ժողովուրդ։
Իսկ ղարաբաղցիների մոտ համառություն է բնորոշ։ Ըստ մեր նախնիների մեր մեջ կան այդ 2 բնավորության հատկանիշները։

Ինչպե՞ս , ինչո՞ւ, ի՞նչ ճանապարհով են իմ նախնիները հասել իմ ներկայիս ծննդավայր։

Պարսկաստանից նախապապիս մի ամիս ժամանակ էին տվել գաղթելու համար։ 1946թին գաղթել և ապրել են այժմյան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում։ Այն ժամանակին եղել է ամայի տարածք և գյուղի անունը նրանք են դրել Նոր Կյանք։ Զբաղվելով այնտեղ գյուղատնտեսությամբ, տարածքը հարստացրել են բերքով և գույներով։
Մյուս նախապապիս մասին այքան շատ բան չգիտեմ, հավանաբար նա էլ է եկել գաղթի միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *