Մարզական ստուգատես- հեծանվավարություն

Կարծես, թե մի սովորական օր էր այսօր, բայց ոչ։ Այսօր մենք զբոսաշրջիկներս մասնակցեցինք հեծանվավարությանը։ Մեր հետ էին նաև Ընկեր Մարիամը և Ընկեր Էլյան։ Ճիշտն ասած ես շատ էի անհանգստանում այս ստուգատեսի համար, քանի որ երկար ժամանակ հեծանիվ չէի քշել և չգիտեի արդյոք հետ եմ սովորել, թե ոչ։ Անհանգստության զգացմունքը թողնելով ես վերցրեցի հեծանիվը և սկսեցի քշել։ Եվ այո, ինձ մոտ ստացվեց դա։ Ես բավականին լավ էի քշում, սակայն զգուշությամբ։
Եղանակը իհարկե ցրտոտ էր, բայց ոչ իմ համար։ Այդ ջերմ առօրյան ստիպեց ինձ մոռանալ ձմեռվա ցրտի մասին։ Շատ եմ ուզում կրկին մասնակցել հեծանվավարությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *