Մարզական ստուգատես – Սահադաշտ

12:30 հավաքվեցինք և դասավանդողների` Մարիամ Քալանթարյանի և Էլյա Սահակյանի հետ գնացինք Երևանի գեղասահքի և հոկեյի մարզական դպրոց։ Ինքս չմուշկներով քշել գիտեի, սակայն վախ կար իմ ներսում։ Մտածում էի, որ հետ եմ սովորել ու առաջին քայլից էլ կընկնեմ։
  • Երբ մենք տեղ հասանք վախս կորավ։ Բոլորով ընտրեցինք մեր չմուշկները, հագանք և մտանք սահադաշտ։ Ճիշտն ասած, երբ ես սահադաշտի մեծությունը տեսա ապշեցի, քանի որ նկարներում այն ավելի փոքր էր երևում քան իրականում կա։ Շատերը գիտեին քշել, շատերը նոր էին սովորում, իսկ ես… Իսկ ես միանգամից սովորեցի չմուշկներին և սկսեցի ազատ քշելը։ Ես նույնիսկ կարողացա մի ոտքով քշել և պտույտներ անել։ Որոշ չափով օգնեցի համակուրսեցիներիս և նույնիսկ ուսուցիչներին։ Այդ մի ժամն այնքա՜ն արագ անցավ։ Այնպիսի տպավորություն թողեց, որ ոչ թե 1 ժամ էր այլ 30 րոպե։ Ցրվեցի, ուրախացա, հանգստացա և վայելեցի այս օրը։ Կրկին ուզում եմ սահադաշտ գնալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *