Մասնագիտական ստուգատես – Alluria Winery

 

Ավտոբուսի մեջ նստած, իրար հետ խոսելով ուղևորվում էինք Alluria Winery։ Ճանապարհին Ընկեր Արտակը որոշ հետաքրքիր փաստեր պատմեց գինեգործության մասին։
Գինետանը մեզ իր ջերմ ժպիտով դիմավորեց Սամվել Մաչանյանը։ Ներկայացրեց իր գժակա՜ն գինիները և դրանց պատրաստման պատմությունը։ Ամեն մի իր, ամեն մի նկար, գինի, բաժակ ուներ իր դրական էներգիան։ Եվ գիտեք ինչու՞. որովհետև այդ էներգիան ներդրել և ներդնում  էր Սամվել Մաչանյանը։ Այքա՜ն պոզիտիվ մարդ էր, այսքան հաճելի ու զվարճալի, կարծես հրեշտակ լիներ։
Չեմ կարող անտեսել նրա եղբայրներին։
Այն արդյունքները, որին հասել էր Alluria Winery-ն` հենված էր երեք եղբայրների աշխատանքի վրա։
Ամենազվարճալի պահը այն էր, երբ Մաչանյանը պատմում էր իր փոքր եղբոր մասին։ Ամեն անգամ երբ եղբայրները գինի էին պատրաստում` մաքրությունը մնում էր փոքրի վրա։  Իսկ միջնեկի մասին ասաց, որ նա է զբաղվում գինետան լոգոներով, գինիների անուններով և այլ կարևոր գործերով։

Իսկ ի՞նչ ծագում ունի Մաչանյան ազգանունը։
Իրականում այս կոնկրետ ծագում չունի։ Ոմանք ասում են, որ այդ բառը կապված է «պաչան» բառի հետը, որն էլ իր հերթին նշանակում է` նիզակ; համբույր։

Նույնիսկ իրենց լոգոները ունեն պատմություն։
Ունեին 3 տեսակի դիզայն։
1) այծի պոզերը սուր ծայր ունեն- նշանակում է, որ գինին դեռ տարիքով փոքր է`
2) սև գույնի
3) այծի պոզերը կլորացված են – գինու տարիքը սկսում է 12 ամսականից։ Մաքսիմալ տարիքը լինում է 2 տարեկանը։

Նաև նրանք ունեին գաղտնի պահոց։ Այնտեղ էին պահվում ամենալավ և յուրահատուկ գինիները։ Սակայն դրանք վաճառքի ենթակա չէին։ Ինչպես ասաց Ս. Մաչանյանը այդտեղից գինի դուրս չի հանվում, մինչև իրենց հայրը թույլ չի տալիս։

Ի՞նչ կարող եմ ասել։ Հոյակապ օր հոյակապ մարդկանց հետ։ Շնորհակալ եմ բոլորին այսօրվա համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *