Գևորգ Վարդանյանի այցը Մայր դպրոց

Այսօր ես Միսս Դիանայի և իմ համակուրսեցիների հետ կրկին այցելեցի Մայր դպրոցը։ Ինձ չէին ասել, թե ինչու ենք հավաքվում այնտեղ։ Դա ստիպեց ինձ ավելի հետաքրքրվել այդ ամենով։ Բոլորով նստած սպասում էինք դահլիճում․ավելի ու ավելի շատ էինք ուզում իմանալ, թե ով է լինելու մեր այդ օրվա հյուրը։  Եկավ պահը, երբ ծափահարություններով և ուրախությամբ ներս մտան մեր հյուրերը։ Նրանք էին՝ Գևորգ Վարդանյան ջութակահարը և նրա կոլեգա դաշնակահարը։ Միասին մի մեծ կատարում իրականացրեցին, ներկայացնելով հետևյալ երաժշտությունները՝ Բաղդասարյան. «Նոկտյուրն», Պաբլո Սարասատե. «Իսպանական պար», Ֆրից Կրեյսլեր. Rosmarin, Սերգեյ Ռախմնինով. «Վոկալիզ», Բարսեղ Կանաչյան. «Օրոր», Կոմիտաս. «Ալագյազ», Ռ. Մելիքյան «Վարդ», Միասնական կատարում՝ Կոմիտաս «Սոնա յար», «Իմ չինարի յարը»։  Որոշ երգեր ինձ ստիպեցին հուղվել, որոշները ժպտալ։ Առաջին անգամ եմ այսպես զգում երաժշտություն, կարող է և կատարողից է գալիս դա։ Միևնույն է անչափ ուրախ եմ մասնակցություն ունենալու հնարավորության համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *