Հունվարյան ստուգատես – հաշվետվություն

Դիջիթեք

Առաջին դիջիթեքս տեղի ունեցավ մաթեմատակայի դասընթացին, որտեղ խոսում էինք բանկերի, վարկերի, ապառիկների և հիփոթեքի մասին։ Հաջորդ դասընթացները ստիպեցին ինձ ժպտալ անչափ անկեղծությամբ։ Այս անգամ դրանք 2-ն էին՝ կորեերենի առաջին իմ դասը, իմ և Թամարայի անցկացրած դասընթացը՝ անիմե թեմայով։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Ամսվա վերջում ես մասնակցություն ունեցա ևս երեք դասընթացի։ Միասին հավաքվել էինք Իվան Բունինի և նրա աշխատանքները քննարկելու համար։ Շատերը ընթերցեցին դրանք բոլորի համար։ Ապա այցելեցի Մայր դպրոց՝ թաղիքագործության դասի ընթացքը տեսնելու համար։ Դրանից անմիջապես հետո Միսս Դիանայի և իմ համակուրսեցիների հետ այցելեցի Մայր դպրոցի դահլիճը։ Բոլորով նստած սպասում էինք դահլիճում․ ավելի ու ավելի շատ էինք ուզում իմանալ, թե ով է լինելու մեր այդ օրվա հյուրը։  Եկավ պահ, երբ ծափահարություններով և ուրախությամբ ներս մտան մեր հյուրերը։ Նրանք էին՝ Գևորգ Վարդանյան ջութակահարը և նրա կոլեգա դաշնակահարը։ Այս ամենի մասին ավելի մանրամասնորեն կարող եք դիտել այստեղ՝ Время Поэзии, Գևորգ Վարդանյանի այցը Մայր դպրոց, Թաղիքագործության վարպետության դաս։

Մարզական ստուգատես

Ինչքան էլ, որ քոլեջը չէր կազմակերպել հեծանվավարության դասեր, միևնույն է սա իմ առաջին դասն էր։ Ինքս հեծանիվ վարել գիտեի, սակայն հեծանիվ նստելու հետ մի այլ կարգի անհանգստություն առաջացավ մոտս։ Մեկ, երկու, երեք․․․ Քշեցի, փորձեցի և հասկացա, որ անհանգստությունն անտեղի էր։ Նույն անհանգստությունն ունեի և սահադաշտում, սակայն կրկին դա անտեղի էր։ Շարունակությունը կարդացեք այստեղ՝ Մարզական ստուգատես- հեծանվավարություն, Մարզական ստուգատես – Սահադաշտ։

Բնագիտական ստուգատես

Երբ ես տեսա սկավառակները ինձ մոտ մի միտք ծագեց։ Հիշեցի սիրուն պատկերներով սկավառակներըը, որոնք անցած տարի շատ ակտուալ էին։ Եվ հենց այդ պատճառով որոշեցի նույնն անել և այսպիսով ցույց տալ իմ նկարչական հնարավորությունները։ Արդյունքը կարող եք տեսնել այստեղ՝ Սկավառակների վերափոխումը։
Մայրիկիս օգնությամբ տան պայմաններում մածուն մերեցի, ինչը ահավոր համեղ եղավ։ Կարող եք ինքներդ նույնպես պատրաստել մածուն օգտվելով իմ բլոգից։
Եվ իհարկե չմոռանամ պատմել իմ մոմի պատրաստման մասին։ Սա առաջին անգամը չէր, երբ մոմ էի պատրասըում և զարդարում, սակայն այս անգամ ավելի լավ եղավ քան նախորդ դեպքերում։ Ընթացքը և արդյունքն այստեղ՝ Մոմի պատրաստում։
Նաև լոգոն՝ Բնագիտատեխնիկական ստուգատեսի լոգոն։ 

Մասնագիտական ստուգատես

Սկզբում ուղղևորվել էինք Alluria Winery։ Ինչ խոսք, հոյակապ օր հոյակապ մարդկանց հետ։ Այդ օրվա հիշողություններն ու տպավորությունները դեռ երկար ժամանակ կմնան իմ մեջ։ Ինքներդ կարող եք համոզվել՝ Alluria Winery։
Իսկ հաջորդ և վերջին այցելությունը դեպի գինետուն տեղի ունեցավ հունվարի 29-ին։ Այս անգամ դա Armenia Wine գործարանն էր։ Այնքա՜ն գեղեցիկ էր այնտեղ, միայն փորձեք պատկերացնել։ Բարեբախտաբար ես որոշ լուսանկարներ եմ արել, որպեսզի երբեք չմոռանամ այդ տեսարանը։ Դուք էլ կարող եք տեսնել դրանք՝ Armenia Wine։

Այս երկու գինետներից էլ բավականին ինֆորմացիա ստացա գինու և դրա պատրաստման ընթացքի մասին։

 

 

Հղում՝

Հունվարյան ստուգատես 2021

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *