Սպիտակ գառան երազը

Երկար ժամանակ անց, ես կրկին մասնակցություն ունեցա ֆիլմի քննարկմանը։ Այս անգամ ընտրվել էր “Սպիտակ գառան երազը” կարճամետրաժ ֆիլմը։ Դրա մեջ կային տարբեր իմաստներ, տարբեր տեսակետներ, որոնք նկատել էին մասնակիցները։ Որոշ հատվածներ նմանացրեցին իրական դեպքերի հետ, որոշներն էլ` երազներ։ Մեր հետ էր նաև ազգագրագետ Աշոտ Տիգրանյանը, ում հետ քննարկման խոսակցությունն ավելի լայնածավալ դարձավ։ Նրա մոտ մի հիանալի հասկացություն կար ֆիլմի սյուժեի և դրա իմաստի մասին։ Նրա մտածելակերպը ինձ շատ դուր եկավ։ Կարելի է ասել ես հիացած եմ նրանով։ Չգիտեմ ինչպիսին կլիներ այս քննարկումը առանց նրա, բայց նրա հետ այն շատ հետաքրքիր և հաճելի էր։

 

Իմ կարծիքը ֆիլմի վերաբերյալ.

Ֆիլմը ցույց էր տալիս հովվի դավաճանությունը գառան հանդեպ։ Երազում գառը տեսնում էր, թե ինչպես է հովիվը, և մնացած ժողովուրդը, պայքարում իր կյանքի համար, պահանջելով դադարել սպանությունները։ Սակայն շուտով ,արթնանալով, հայտնաբերում է, որ իրականության մեջ դա այդպես չէ։ Հովիվից վերցնում են գառանը և որոշ գումար վճարելով հեռանում են այդտեղից։ Հովիվն այդ անգամ ավելի շատ մտածում էր գումարի քանակի մասին, քան գառան կյանքի ու մահվան։ Այսպիսով նա վաճառեց կապվածությունը/սերը և հուսախաբ արեց գառին։ Նույն տիպի օրինակներ կան և իրական կյանքում։ Ցավալի է տեսնել այս պատկերը, թե՛ ֆիլմում և, թե՛ իրական կյանքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *