«Փատերսոն» ֆիլմի քննարկումը

Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #20

Այսօրվա քննարկման ֆիլմը «Փատերսոն»նն էր։ «Փատերսոն»-ը ֆիլմ էր մի մարդու մասին էր ով ուներ կին, աշխատանք և ստեղծագործական ունակություններ։ Նա ընկերասեր էր, սակայն սուսիկ-փուսիկ, համեստ և հանգիստ։ Այդ ֆիլմում բոլոր հերոսներն էլ կապված էին արհեստի և ստեղծագործության հետ։ Բոլորն էլ ունեին իրենց յուրահատուկ աուռան և էներգիան։ Ամենասիրված հերոսը իմ կողմից դա Փատերսոնի կինն էր։ Այնքա՜ն գեղեցիկ էր, վառ և եռանդուն։ Ամենինչն ու ամեն տեղը լցնում էր երջանկությամբ։ Նաև տպավորվեց այն  10-ամյա աղջկա բանաստեղծությունը անձրևի մասին։ Ֆիլմը ավելի մանրամասն քննարկեցինք Հասմիկ Ղազարյանի և ևս երկու ուսուցիչների հետ։ Նրանք լայնածավալ խոսեցին հերոսների և նրանց գործողությունների, նաև ամբողջ ֆիլմի իմաստի մասին։ Շատ բաներ ինքս չէի նկատել, շատ բաներ լավ հիշվել էին։ Ֆիլմը լավն էր, սակայն իմ կարծիքով ձգձգված էր։ Այսինքն 2 ժամը այդ ֆիլմի հստակ զգացվում է։ Միևնույն է դա մեր կյանքին է նման՝ նմանատիպ օրեր, նմանատիպ գործողություններ։ Միակ բանը, որը փոխում էր օրը դա հերոսների մտածելակերպն էր, նրանց մտքերն ու հույզերը։ Ֆիլմի մեջ ավելի խորը իմաստ, սակայն ես կուզենամ, որ դա դուք ինքներդ դիտեք և հասկանաք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *