Ճամփորդություն դեպի Տափի ամրոց և Հովհաննես Կարապետի վանք

Այսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ ճամփորդություններն ինձ դրական էներգիայով են լցնում։
Օրվա սկզբում այցելեցինք Տափի բերդ։ Խինդով ու ծիծաղով հաղթահարեցինք բարձունքը։ Բերդը կարծես թաքնված լիներ լեռների ետևում, ամենաանսպասելի վայրում գտանք այն։ Բերդն ուներ կիսաքանդ տեսք, սակայն ի համեմատ նախորդ տարիների բերդն այդ պահին ավելի լավ տեսք ուներ։ Խոնավ եղանակ էր, ինչն էլ և պատճառ դարձավ հաճելի և մաքուր օդին։ Որոշ ժամանակ անց պատվելի Թամարը մեզ բերդի մասին ներկայացրեց։ Եվս մեկ անգամ Բերդը շրջելուց հետո լքեցինք այն։
Հաջորդ կետն Հովհաննես Կարապետի վանք էր։ Ճանապարհն այնքա՜ն հմայիչ էր։ Այն ամբողջությամբ ծածկված էր նուրբ և ճերմակ ձյունով։ Շատ էի ուզում վազելով թռնել այդ ձյան կույտի մեջ։ Ընթացքում նկատեցի նաև ձիերի և ոչխարիկների։ Թռչունների երամներն անպակաս էին, նրանք ուղղակի ամենուր էին։ Մտածում էի, թե որ տաճարում բավականին ցուրտ կլինի, սակայն սխալվեցի։ Այնտեղ, չնայած ձյան առկայությանը, միջին սառնություն էր։ Շրջեցինք, նկարվեցինք, ուսումնասիրեցինք և ներս մտանք տաճար։ Միասին մի քանի երգ երգեցինք, ապա աղոթեցինք և վերադարձանք տրանսպորտ։ Ետ վերադարձին , մտքերս հավաքելով, սկսեցի ձեզ պատմելը իմ օրվա և ինչպես նաև տպավորությունների մասին։

P.s. Միակ “բացասական” կարծիքը, որն ինձ մոտ հայտվեց` դա ճանապարհների անհարթություններն էին։ Ինչ-որ չափով դրանք ստիպեցին մեզ զգալ ինչպես ատրակցիոններում։

 

 

 

   

   

 

 

   

   

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *