Քայլարշավ դեպի Կոտայքի մարզ

Առավոտյան մի մեծ խումբ սպասում էր ճամփորդությանը։ Առաջին անգամ էր տեսնում, որ այդքան մարդ մասնակցի քայլարշավին։ Ուղևորվեցինք քոլեջի բակից և 1,5 ժամում նոր հասանք Թեժառույքի վանք։ Իհարկե դա դեռ քիչ էր հասնելու համար, մեզ սպասվում էր մի բարձունք, որը մենք պետք է հաղթահարեինք։ Երկար ժամանակ ես փորձում էի առանց շնչակտուր լինելու ելնել վերև, սակայն դա իրոք անհնարին էր։ Ինչքան էլ, որ սա իմ բարձունք հաղթահարելու առաջին ճամփորդությունը չէր, միևնունն է ինձ համար շատ դժվար էր դա անելը։ Եղանակը միջին էր և՜ ամպամած, և՜ արևային։ Սակայն երկու դեպքում էլ շոգ էր։ Բացի այդ տարածքը հիմնականում ծածկված էր կանաչ բուսականությամբ և ուներ բազմազան, գույնզգուն ծաղիկների պաշարներ։ Շուտ-շուտ էի կանգ առնում, որպեսզի հիանայի տարածքով։ Որոշ տեղեր ջրեր էին հոսում, ինչից գետինը ավելի խոնավ և սահուն էր դառնում։ Թաց հողի վրայով ոմանք նույնիսկ սահում ընկնում էին։ Բայց ասեմ, որ արժեր այդ ամենի միջով անցնել։ Վանքը իրոք գեղեցիկ էր՝ նույնիսկ իր կիսաքանդ տեսքով։ Վանքում բավականին հով էր, ես կասեի ցրտոտ, ինչը այդ շոգ եղանակի համար փրկություն էր։ Վանքը միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր է և կառուցվել է 1196-99 թվականներին։ Մեզ ժամանակ տվեցին տարածքը ուսումնասիրելու համար, ինչից հետո մենք ցած իջանք։ Ներքևում գետակ կար, որի մոտ բոլորով ընդմիջում արեցինք, խաղացինք, նկարվեցինք և ուրախացանք։

Հաջորդ կետը Մեղրաձորի ջրվեժն էր, որը ինձ մոտ ամենաշատը տպավորվեց։ Հրաշալի վայր, որտեղ կարելի է հավերժ զովանալ։ Շատ անգամ երեխաները ջրի մեջ մտան։ Ես շատ էր վախենում մյուսների համար, որովհետև քարերը իրոք սղլտիկ էին և դա կարող էր վտանգավոր լինել նրանց համար, սակայն ամեն ինչ կարգին էր։ Ջրի մեջ պարզ երևում էին պղպջակները։ Ջրվեժի շուրջը ժայռեր էին, ինչը ավելի էր գեղեցկացնում տարածքը։ Ջրի կչկչոցը և դրա արձագանքը ինձ համար ուղղակիորեն մեղմիկ երաժշտություն էին դարձել։
Ինչպես նաև ուզում եմ նշել, որ ճանապարհին շատ անգամ հանդիպեցի հին տնակների, որոնք իրենց աուրայով գրավեցին իմ սիրտը։

Ետ դարձի ճանապարհին հիացանք գրաֆիտիով նկարված պատկերներով, որոնք զարդարում էին Մեղրաձոր գյուղը։

Այսօրվա ճամփորդությունը իրոք լավն էր և լավ է, որ շատերը մասնակցեցին դրան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *