“Անփոփոխ” պատկերը. Ճամփորդություն դեպի Արագած

Բազմազան ճամփորդությունների ընթացքում շատ է խոսք գնացել Արագած լեռան բարձունքի հաղթահարման մասին(այդ իսկ պատճառով իմ մասնակցությունը կարելի է ասել պլանավորած էր նախորոք):

Հենց այսօր ժամը 8:00-ին մենք ուղևորվեցինք դեպի այդ ահռելի բարձրությամբ(ինձ համար) լեռը: Արագած լեռը ունի 4090 մետր բարձրություն, իսկ նրա լանջին գտնվում էր Քարի լիճը։ Մենք բարձրացել էինք հենց Արագածի Հարավային գագաթը – 3887 մետր

Ես ի սկզբանե գիտեի, որ լեռ բարձրանալն այդքան էլ հեշտ չի լինի, սակայն փորձեցի հավաքել բոլոր ուժերս և գնալ առաջ։ Որոշ ազատ և հողային տեղերով կոշիկներս սահում էին, ինչի համար էլ նախնտրում էի քայլել միայն քարերի վրայով։ Գագաթը հասնելուն պես ես վերջնականապես հանգստացա, հասկանալով, որ ամենադժվարն արդեն անցյալում է։ Մասնակիցներով հավաքված զրուցում, ծիծաղում և ընդմիջում էինք։ Առաջին անգամ խոսեցի մեր այս տարվա նորեկների հետ և կարող եմ ասել, որ նրանց հետ բավականին հետաքրքիր և զվարճալի էր։✨

Եթե հաշվի չառնենք ծախսված ժամանակը, ապա ասեմ, որ բարձրունքի հաղթահարումը բավականին հեշտ էր, ինչպես նաև իջնելը։ Ողջ օրվա ընթացքում արել եմ մոտ 22 հազար քայլ և կարծում եմ, որ դա դեռ քիչ է հաշվարկված։ Եղանակը օրվա սկզբում մեղմ էր, իսկ ցերեկվա կողմերը` շոգ։ Լանջերի մոտ օդը տաք էր, իսկ գագաթի մոտ` սառը։

Ի՞նչ կարող եմ ասել իմ տպավորությունների մասին: Չգիտեմ ինչու, ես լեռը պատկերացնում էի ավելի խոնավ հողով, կանաչավուն, ինչպես նաև ձնոտ։ Այդ տպավորված պատկերը ձևավորվել էր դեռ մանկուց, ինչն էլ արհամարհում նրա հրաբխային ծագումը։

Կարճ ասած, այսօրն ինձ դուր եկավ, այն օգնեց ինձ փոխել այն “անփոփոխ” պատկերը իմ գլխում, ավելի լավ իմանալ տարածքը, ստանալ նոր գիտելիք և վերջապես հանդիպել իմ այն կարոտած ընկերներին` ում շնորհիվ օրս լցվեցին կրկնակի եռանդով։✨

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *