Հայ ժողովրդի պայքարը Ռուսաստանի գաղութային քաղաքականության դեմ

20-րդ դարի սկզբին ազգային ճնշումը հայերի նկատմամբ ուժեղանում է։ Այդ ընթացքում Կովկասի կառավարչապետ՝ Գոլիցինին իրականացնում է հակահայ գործելակերպ և նրան հաջողվում է համոզել Նիկոլայ 2-ին(Ռուսաստանի վերջին կայսր) ընդունել օրենք եկեղեցական գույքի բռնագրավման վերաբերյալ։ Հայերին դա ընդհանրապես դուր չի գալիս և հատկապես այն պատճառով, որ այդ գույքի հիմման վրա էին գործում հայկական դպրոցները։ Հասկանալով ամբողջ վտանգը Մայր աթոռն ու հայ ազգային ուժերը կազմակերպում են դիմադրություն, ինչպես նաև ստեղծվում է  “Ինքնապաշտպանության կենտրոնական կոմիտե”։

1903 թվականի հուլիսի 29-ին տեղի ունեցավ հայերի առաջին ցույցը։ Գանձակում տեղի ունեցավ առաջին զինված ընդհարումը, որի ընթացքում զոհվեցին բազմաթիվ ցուցարարներ։ Շատերը Գոլիցինի դեմ մահափորձ էին կազմակերպել, սակայն վերջինս ողջ մնաց։ Ինձ թվում է նրանց կատաղությունը ինչ-որ չափով արդարացված է։ Այդ դեպքից հետո շատերին աքսորեցին։
Վերջի վերջո երկու տարվա շարունակված պայքարից հետո Գոլիցինին հեռացվում է պաշտոնից, իսկ 1905 թ օգօստոսի 1-ին (ռուսաստանյան հեղափոխության ընթացքում) Նիկոլայ 2-ը չեղյալ հայտարարեց իր իսկ ընդունած հակահայ օրենքը։

Հայ առաքելական եկեղեցուն վերադարձվեցին բռնագրավվածհողերը, գույքը, դրամը, իսկ հայկականտարրական դպրոցները նորից հանձնվեցին եկեղեցու տնօրինությանը։

 

Հայ-թաթարական/ադրբեջանական ընդհարումներ

 

Հունվարի 9-ին սկսվեց մեկ այլ հեղափոխություն, որի նպատակն էր տապալել ցարիզմը։ Հեղափոխությունը հուժկու թափ էր հավաքում։ Շարժման մեջ ընդգրկված էին նաև Արևելյան Հայաստանը և Կովկասի փոխարքայության մնացած տարածքները։ Նիկոլայ 2-ը չէր պատրաստվում զիջելու իր իրավունքները և այդ իսկ պատճառով ստեղծում է մի ծրագիր, որի հետևանքով սկիզբ է առնում ազգամիջյան կռիվը (Բաքվում – 1905թ փետրվարի 6)։ Բաքվի նահանգապետ Նակաշիձևի հրահրմամբ սկսվեցին հայ-թաթարական բախումները։ Պայքարի սկզբում հայերը մեծ թվով զոհեր ունեցան, սակայն հետո Նիկոլ Դումանի օգնությամբ հայությունը կազմակերվեց և հավաքեց իր ուժերը։ Ազգամիջյան բախումները տարածվեցին դեպի այլ նահանգներ և շարունակվեցին մինչև 1906թ սեպտեմբերը։

Մինչ այդ Նիկոլայ երկրորդը ցրում էր, արդեն իսկ երկրորդ Պետական դուման։ 1907 թվականի հունիսի 3-ին տեղի ունեցավ նաև պետական հեղաշրջում, որը համարվում էր ռուսաստանյան առաջին հեղափոխության ավարտը։ Ուժեղացավ ոչ ռուս ժողովրդի ազգային- գաղութային ճնշումը, բարձրացվեց նոր հակահայկական ալիք, շատ հայ քաղաքական գործիչներ և մտավորականներ բանտարկվեցին և ենթարկվեցին հալածանքների։

Այսքան պատմելուց հետո ցանկանում եմ հասկանալ ինչումն էր նրանց պահվածքի պատճառը։ Շատ հայեր ուղղակիորեն մահացան (և ոչ միայն հայեր)։ Այդ ամենը բավականին երկար տևեց, կարելի է ասել շուրջ 2-3 տարի։ Մարդիկ ովքեր կազմակերպում էին հայերի կոտորածը և ընդհանրապես հակահայ պաշտոնյաներ էին՝ արժանացան իրենց հասանելի պատժին, ինչպես նաև մահվան։ Չեմ ուզում դաժանություն ցուցաբերել իմ խոսքերում, սակայն նրանք իրոք պետք է պատժվեին իրենց արարքների համար։
Այստեղ կա մեկ դրական կողմ՝ հայերի վստահության աստիճանը բարձրացել էր, նրանք բոլորը գործում և պայքարում էին խմբային ձևով և պատրաստ էին բոլորին պատասխան տալուն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *