Կոնսպեկտ

Էթնիկ տուրիզմ

Մարդկությունը անընդհատ ձգտում է դեպի ավանդական, էկզոտիկ մշակույթները: Նման էկզոտիկ մշակույթների բացահայտմանն է ուղղված էթնիկ զբոսաշրջությունը։ Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են ավանդույթներին, սովորույթներին, տարբեր արարողակարգերին և, իհարկե, ապրելակերպին ծանոթանալու համար:

Էթնիկ խումբը կամ էթնոսը բնորոշվում է որպես մարդկանց խումբ, որն ունի միևնույն գենետիկ կոդը և ծագումը: Հաճախ որպես էթնիկ խմբի տարբերակիչ գործոններ են հանդիսանում նաև մշակույթը, հավատքը, լեզուն և ավանդույթները:

Նշենք մի քանի ռեսուրսներ որոնք կարող են նպաստել էթնիկ տուրիզմի զարգացումը Հայաստանում.

1․ Հայ ժողովրդի կենցաղը, ծեսերն ու տոները
2․ Պար և երաժշտություն
3․ Արհեստներ՝ գորգագործությունը, մանրանկարչությունը, խաչքարագործությունը և փայտագործությունը
4․ Տարազ
5․ Ազգային յուրահատուկ երաժշտական գործիքները
6․ Խոհանոց
7․ Ազգային փոքրամասնություններ

 

Մշակութային զբոսաշրջություն

Մշակութային զբոսաշրջությունը մարդկանց տեղաշարժն է հիմնականում մշակութային դրդապատճառներով, դրանցից են ուսումնական ճամփորդությունները, կատարողական արվեստը և մշակութային շրջագայությունները, ճամփորդությունները դեպի փառատոներ և այլ մշակութային միջոցառումներ, այցելություններ տարբեր վայրեր և հուշարձաններ, ճամփորդություններ՝ բնությունն ուսումնասիրելու համար, բանահյուսություն կամ արվեստ, և ուխտագնացություններ։

Մշակութային տուրիզմ ասելով, ոչ միայն հասկանում ենք տարածքի մշակութային լանդշաֆտը, արվեստը, մշակութային և պատմական ժառանգությունը, այլ նաև տարածաշրջանում ապրող մարդկանց կենսակերպը, ավանդույթները, սոցիալական միջավայրը և այլն։

Գիտական տուրիզմ

Գիտական տուրիզմը ներկայացնում է գիտական հնավայրերի և ներկայիս գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև գիտության թանգարանների, աստղացուցարանների և համանման վայրերի այցելությունների կազմակերպումը:

Գիտական տուրիզմը զբաղվում է հնագիտական պեղումներին մասնակցությամբ, կենդանական աշխարհի փոփոխության դիտարկմամբ և այլ գիտական աշխատանքներով։ Այն ներառում է ինչպես փորձագիտական տուրեր, այնպես էլ ինքնուրույն կազմակերպված գիտական ուղևորություններ։ Այդ մասնակցության աստիճանից կախված՝ գիտական տուրիզմը կարող է լինել

  • ճանաչողական
  • օժանդակ մասնակցություն (գիտական աշխատանքներում ընդգրկվածություն)
  • տուրիստների ինքնուրույն հետազոտություն
  • գիտատեխնիկական (օրինակ՝ որպես դպրոցական և բուհական լրացուցիչ ծրագրեր, անձնական մասնակցություն արտադրական գործընթացին, հնարավոր է հատուկ սարքավորումների տրամադրում)
  • գիտաարշավային (ճանապարհորդություններ հետազոտության օբյեկտների մոտ, ծովային գիտական, արկտիկական և այլն)

 

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄ

Թանգարանային տուրիզմը մշակութային տուրզմի մի մասն է։ Թանգարանային տուրիզմի միջոցով կարող ենք ծանոթանալ շատ տարբեր երկրների պատմությանն ու մշակույթին։
Թանգարանները մշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրման և տարածման կառույցներ են, որոնք նպաստում են հանրության զարգացման և առողջ հասարակության ձևավորման գործում:

Աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող 5 թանգարանները

1. Չինաստանի ազգային թանգարան
2. ԱՄՆ-ի օդային և տիեզերական ազգային թանգարան
3. Լուվր
4. ԱՄՆ-ի պատմության ազգային թանգարան
5. Մետրոպոլիտեն թանգարան

Հայաստանի թոփ 5 թանգարաններ, որ պետք է այցելել

1. Հայաստանի պատմության թանգարան
2. Հայաստանի ազգային պատկերասրահ
3. ‹‹Արարատ›› կոնյակի գործարանի թանգարան
4. Մատենադարան
5. Էրեբունի թանգարան

 

Կրոնական տուրիզմ

ՈՒխտագնացությունը կամ կրոնական նպատակներով ճանապարհորդությունը զբոսաշրջության հին ձևերից մեկն է և ունի պատմական խորը արմատներ: Առաջին զբոսաշրջիկներից են եղել միջնադարյան ուխտավորները: Հավատացյալները գնում, այցելում են վայրեր, որտեղ տեղի են ունեցել նշանակալից իրադարձություններ:

Շատերն այցելում են Մեքքա, ուրիշները Երուսաղեմ կամ Գողգոթա, մարդկանց մեկ այլ խումբ գնում է Վատիկան, որոշ մասն էլ բուդդայական տաճարներ։ Այդ ամենն, իհարկե, պայմանավորված է կրոնական հավատալիքներով:

 

Փառատոնային տուրիզմ

Ժամանակակից փառատոնային տուրիզմը զբոսաշրջության տեսակ է, որը կապված է ազգային և միջազգային փառատոների և մրցույթների, տպավորիչ զգեստներով տոնախմբությունների, սպորտային մրցույթների և այլնի հետ:
Փառատոնային տուրիզմ համարվում է տուրիզմի նոր տեսակ: Ենթադրում է,որ պետք է այցելել երկրները փառատոնների մասնակցելու համար:
Փառատոնային զբոսաշրջության հիմնական թիրախային լսարանը միջինից բարձր եկամուտ ունեցող հարուստ զբոսաշրջիկներն են:

Չինական ամենահայտնի փառատոնը համարվում էմ Յու Լանը, որը նշում են լուսնային ամսացուցակի 15-րդ գիշերը: Այն իրենից ներկայացնում է Հելլոուինի նման տոն: Մարդիկ հավատում են,որ այդ օրը կարող են տեսնել իրենց մահացած բարեկամներին:

 

ՊԱՍԻՎ ՏՈՒՐԻԶՄ

Պասիվ զբոսաշրջությունն ավելի հանգիստ է, ֆիզիկական ակտիվություն գրեթե չկա, և այն նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սովոր են հանգիստ և չափված հանգստի, տեսարժան վայրերի ճամփորդությունների, որոնցում ֆիզիկական սթրեսը նվազագույնի է հասցվում: Պասիվ զբոսաշրջությունը ներառում է հանգստի այնպիսի տեսակներ, ինչպիսին են՝ հանգիստը ծովի ափին, լեռներում, առողջարաններում, հիդրոթերապիայի հանգստավայրում, բուժական շրջագայություններ, առողջարանային շրջագայություններ:

Հիմնականում այս ամենը պատկանում է տարեց զբոսաշրջիկներին և այն զբոսաշրջիկների խմբին, ովքեր հանգստանում են երեխաներով՝ ընտանիքների հետ։

 

Արկածային տուրիզմը

Արկածային տուրիզմը ենթադրում է ոչ ստանդարտ տուրերի կազմակերպում, օրինակ ՝ այցելություն դեպի գործող հրաբուխներ, կղզիներ, ջրվեժներ, քարանձավներ, աղետի գոտիներ և այլ վայրեր, ինչպես նաև սաֆարի (որսորդություն, ձկնորսություն, լուսանկարչություն և այլն), ռաֆտինգ, շուրջերկրյա նավարկություն (յախթինգ), սպելեոտուրիզմ։

Արկածային տուրիզմի տեսակներից են լեռնագնացությունը, բարձունքից պարանով թռիչքները, հեծանվային լեռնագնացությունը, թիավարությունը, ջրասուզումը, լաստանավով ճամփորդությունը, զիպլայնը, պառապլանով թռիչքը, քայլարշավը, ձիարշավը, հետազոտական ճամփորդությունը, սենդբոարդինգը, սպելեոտուրիզմը (քարանձավային տուրիզմ) և ժայռամագլցումը։

 

Ակտիվ Տուրիզմ

Տուրիզմի տեսակներից են ակտիվ և պասիվ տուրիզմը։ Ակտիվ տուրիզմին մոտ է էքստրեմալ տուրիզմը։ Ակտիվ տուրիզմի ժամանակ մարդիկ հաճախակի նախընտրում են վայրեր, որտեղ ֆիզիկական ուժը հարկավոր է մեծ քանակությամբ։ Ինչպես նաև ակտիվ հանգստի ժամանակ, զբոսաշրջիկները ավելի շատ նախընտրում են վրաներ և քնապարկեր, իսկ ինչ կապված է հյուրանոցի/հոսթելի հետ, ապա նրանք այդքան էլ չեն հետաքրքրվում դրա հարմարավետությամբ և դիզայնով։
Հիմնական վայրերը, որոնք զբոսաշրջիկները այցելում են տվյալ ոլորտում հանդիսանում են լեռները/սարերը/ձորերը, գետերը/լճերը/ծովերը։ Այդ վայրերի վրա էն հիմնված մի քանի զվարճանքի տեսակ, օրինակ՝ զիպլայնը, ալպինիզմը, սերֆինգը, ջրային դահուկները, սնոուբորդինգը, պարաշյուտային սպորտը և այլն։ Այս տուրիզմ սիրահարները հիմնականում լինում են աշխույժ, գիժ և ադրենալին սիրող։ Հայաստանում մասնավորապես կարելի է զարգացնել ալպինիզմը, քանի որ հենց դրա համար մենք ունենք բավականաչափ ռեսուրսներ։

 

Սպորտային տուրիզմը։

Սպորտային տուրիզմը հիմնականում կենտրոնանում է սպորտի վրա, որի ընթացքում դուք ճամփորդում եք կամ խաղը տեսնելու համար, կամ էլ մասնակցելու։
Սպորտային և արկածային տուրիզմի հիմնական էությունը կայանում է նրանում, որ պետք է հաղթահարել բնության բնական խոչընդոտները, որոնք կարող են լինել ժայռերը, ձյունը, սառույցը, ջրային պատնեշները և այլն:
Այս տուրիզմը բազմատեսակ է։ Դրա ընթացքում կարելի է գնալ լեռնային տարածք դահուկ քշելու, արշավային ճանապարհով անցնելու կամ քաղաքում մարաթոնի գնալու համար։

Ամենահայտնի և տարածված սպորտային տուրիզմի տեսակներից են՝

Դահուկավազքը
Ռաֆթինգը
Մարաթոնային վազքը
Բարձունքի հաղթահարումը/ լեռնագնացությունը
Սերֆինգը
Ձիավարություն
Թիավարությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar