Ազգային գրադարանի մասին իմ կարծիքը

Ազգային գրադարանի մասին իմ կարծիքը

Մոտ մեկ ամիս առաջ մենք մեր կուրսով կայացրեցինք մեկ որոշում, որով և վորոշվեց մեր դասի անցկացման ձևը։ Այն իրենից ներկայացնում էր գրադարանի այցելությունն ու այնտեղի գրքերը կարդալով` վերլուծություն գրելը։
Գրադարանի ընթերցող դառնալու համար գրանցվել եմ օնլայն, ինչպես նաև տեղում ստացել հաստատող քարտ։ Գրադարանը ինձ շատ դուր եկավ իր հարմարավետությամբ` ազատ, լավ լուսավորված, գեղեցիկ/էսթետիկ, նստարանների շատություն և ճիշտ դրվածք։

Այս գրադարանը կարող էր լինել ամենալավը, սակայն ուներ մի քանի թերություն։ Գլխավոր թերությունը անկազմակերպածությունն էր։ Մենք պատվիրում էինք գիրք և հենց մոտենում էինք այն վերցնելու առաջանում էր ինչ-որ խնդիր։ Կամ գիրքը մերժված էր լինում, կամ պատվերը չէր գտնվում, կամ էլ գտնվում էր մի այլ մասնաճյուղում, որտեղ մենք չէինք կարող գնալ(ՔԱՆԻ ՈՐ մենք չունեինք մեկ այլ քարտ, որի գոյության մասին ի սկզբանե չէին տեղեկացրել): Իմ հետ պատահեց մեկ այլ թյուրիմացություն։ Այցելելու օրերից մեկի սկզբում ես ստուգեցի, արդյոք իմ գիրքը ժամկետի մեջ է, թե ոչ։ Պարզելուց հետո, որ այն դեռ հասանելի է, ես հանգիստ ուղեւորվեցի դեպի գրադարան գիրքը վերցնելու, սակայն չգիտեմ ինչու և ոնց ինձ ասացին, որ գիրքն այլևս հասանելի չէ(ՔԱՆԻ ՈՐ այն պատվիրվել էր մարտի 28ին` նրանց ասելով: Իրականում դա անհնարին բան էր, որովհետև այդ ժամանակ ես չէի կարող գիրք պատվիրել և ընդհանրապես այդ դեպքի օրվանից մեկ շաբաթ առաջ էի ընտրել գիրքը):
Այն ամենը ինչ պատահում էր մեզ հետ գրադարանում՝ մենք չէինք կարող նախորոք իմանալ։ Նրանց կայքում ոչ մի կոնկրետ տեղեկություն չկար, ինչպես նաև հենց իրենք, տեղում աշխատողները, ոչնչի պատասխան չունեին։
Այսպիսի բաներ․․․ Իհարկե շատ տխուր է վիճակը, քանի որ ոչ միայն ժամանակը վատնեցինք, նաև իմ վերլուծությունը չավարտեցի։ Իրականում ինձ դուր է գալիս այդ գրադանների միջոցով դասեր անելու գաղափարը, սակայն չէի ցանկանա, որպեսզի կրկին նմանատիպ խնդիրներ առաջանան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *