Դեպի Արմաղան

20.05.22

 

Առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո` տեղավորվեցինք ավտոբուս և մեկնեցինք Գեղարքունիքի մարզ։ Ճանապարհը բավականին երկար էր։ Մասնակիցները այդ ընթացքում երգում և պարում էին, մինչդեռ ես խնայում էի իմ էներգիան բարձունքի հաղթահարման համար։

Եղանակը Արմաղանում խառն էր։ Սկզբում անձրեւ, ապա ուժեղ քամի և հետո արեւոտ հանդարտ միջավայր։ Միգուցե ես էի հետ սովորել այդ ամենից, սակայն բարդանում էի լեռ բարձրանալը։ Ուժեղ քամին խանգարում էր հանգիստ շնչելուն, իսկ հողը ստիպում էր ետ ընկնելը։ Այդ ամենից բացի մենք ճանապարհին հանդիպեցինք բույսերի և սողունների տարբեր տեսակների։

 

Միևնույնն է այդքան բարձրանալուց հետո ես շատ ուրախացա տեսարանին։ Անչափ գեղեցիկ, անկրկնելի և հրաշալի վայր էր։ Այդ պահին ես մոռացա, թե ինչերի միջով էինք անցել ճանապարհին և շտապեցի ուսումնասիրել յուրաքանչյուր անկյունը։ Որոշ ժամանակ մենք անցկացրեցինք լեռան գագաթում, ընդմիջում արեցինք և սկսեցինք վերադառնալը։ Ետ դարձն իմ կարծիքով ավելի երկար տևեց, քանի որ այլ ճանապարհով էինք գնում։ Վերջի վերջո մենք հասանք մեր սկզբնական կետին և հարմարվելով ավտոբուսը` շարժվեցինք դեպի Երեւան։ Ետ դարձին եղանակը կտրուկ փոխվեց։ Երկնքից թափվում էին մանր-մանր փաթիլներ, ընթացքում դառնալով ավելի մեծ` ծածկելով ողջ ճանապարհը։

 

Ինձ այս օրը իրոք դուր եկավ իր արկածային պահերով, փորձություններով և ընկերական միջավայրով~

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *