Դեպի Մեծ Շարա լեռ

Այս ճամփորդության մասին մտածում էի դեռ անցած տարվանից և ինձ վերջապես հաջողվեց նրան մասնակցելը։ Առաջին կանգառը կատարեցինք Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղում, որտեղից և սկսցեինք քայլարշավը: Դաշտերը պատված էին անուշաբույր ծաղիկներով և ամբողջությամբ ծածված կանաչ խոտով։ Որոշ տեղեր ինձ հիշեցրեցին Windows-ի համակարգչային պաստառը, իսկ որոշ հատվածներ էլ “Ходячий Замок Хаула”-ն։ Անչափ տպավորված էի այդ գեղեցկությամբ։

Լեռան շուրջ տիրում էր գիժ եղանակ։ Սկզբում արև, շոգ, ապա ուժեղ քամի, անձրև և վերջիվերջո կարկուտ։ Մինչև հիմա զարմանում եմ, թե ինչու ծիածանի չհանդիպեցի։
Քայլում էինք երկար և դանդաղ, սակայն լինում էին պահեր, երբ վազում էինք։

Մոտ 2 ժամ քայլելուց հետո մենք հասանք Մեծ Շարա լեռան ստորոտում գտնվող քարանձավները: Այդքան ճանապարհ անցնելուց հետո ես չէի ցանկանում այլևս ոչմի տեղ գնալ, հատկապես երբ նայում էի այդ հիասքանչ քարանձավին։ Սակայն որոշ ժամանակ նկարվելուց և հանգստանալուց հետո, մենք միևնույնն է բարձրացանք լեռան գագաթը, որի վրա գտնվում է Սբ. Հովհաննես եկեղեցին: Եկեղեցու կառուցման մասին հստակ տվյալներ չկան, սակայն մուտքի վերևի քարերի վրա կա 1896թ. վերանորոգման արձանագրություն: Գագաթից տեսարանն ավելի հեքիաթային էր և այնտեղից երևում էին բնակիչների տնակները։

Նույնքան ժամանակ ծախսեցինք ետ դարձի համար, սակայն ի տարբերություն օրվա սկզբին, ինձ մոտ այդ պահին ավելի շատ էներգիա կար աշխուժության համար։ Ընդհանուր քայլել էինք 14 կմ և կատարել 23 հազար քայլ։ Կարող եմ ասել, որ բարձունքի հաղթահարումը բավականին հեշտ էր զվարճալի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *