Գիշերը քոլեջում

Ամառվա մի սովորական երեկո էր, երբ մենք հավաքվեցինք քոլեջում։ Երբ միացան վերջին մասնակիցները մենք միանգամից ուղևորվեցինք Սարալանջ։ Սարալանջում միասին մշակեցինք հողը և հեռացրեցինք տնկիներին շրջապատող ավելորդ բույսերը։ Աշխատանքը ավարտելուց հետո գնացինք ընթրիքի համար նախատեսված գնումները կատարելու։
Որոշ ժամանակ անց խոհանոցում ուրախ և ընկերական աուռա էր տիրում։ Պատրաստեցինք զանազան համեղ ուտեստներ և բարձրացանք վերնատուն՝ ֆիլմերի դիտմանը։ Դիտեցինք Շերլոք Հոլմսի սերիաներից։
Օրվա ընթացքում խաղացինք տարբեր խաղեր, խոսեցինք բավականին հետաքրքիր թեմաների շուրջ և պատմեցինք միմյանց վախենալու դեպքեր։ Անձրևային մռայլ եղանակը հոյակապ լրացնում էր մեր արկածները։ Ստացվեց այնպես, որ ողջ գիշերվա ընթացքում մի անգամ նույնիսկ աչք չփակեցի և մինչև առավոտ շատ ակտիվ շրջում էի քոլեջով և խոսեցնում բոլորին։ Իհարկե դրա արդյունքում խախտվել է հիշողությունս, ինչի պատճառով չեմ կարող մանրամասն հիշել, թե ինչ է կատարվել ամբողջ գիշերվա ընթացքում․․ Ամեն դեպքում ես կարող եմ ասել, որ շատ լավ ժամանակ անցկացրեցի և պատրաստ եմ կրկին մասնակցել նման նախագծի~~

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *