ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

1.1. Կառավարիչների հոգեբանական կարևոր որակների բնութագիրը

Միևնույն մասնագիտական կարողություններ ունեցող անձինք կառավարչական գործունեությունն իրականացնում են տարբեր կերպ և արդյունավետությամբ:

Մեծ դեր ունի տվյալ անձի մոտեցումը տարբեր իրավիճակներին։

Հոգեբանության տեսանկյունից չկան լավ կամ վատ, պիտանի կամ անպիտան հոգեբանական առանձնահատկություններ ունեցող անձինք, այլ առկա է միայն անձի և իրականացվող գործառույթի համապատասխանության խնդիրը: Անձը մի պաշտոնում կարող է չհաջողել, սակայն մեկ այլ պաշտոնում հասնել մեծ հաջողությունների: Անձի և պաշտոնի համապատասխանության համար աշխատակազմի հոգեբանական ընտրությունը կատարվում է սկզբունքորեն:
Կառավարչի զարգացման ենթակա որակներն են՝
 հուզական ինտելեկտ,
 սոցիալ-հաղորդակցական բանիմացություն,
 կամային ինքնակարգավորում,
 մտածողության տիպ և կրեատիվության մակարդակ,
 սթրեսակայունություն:
Այսպիսով, կառավարչի վարպետությունը գնահատվում է որոշակի հոգեբանական որակների առկայությամբ, որոնց մի մասը ենթակա է զարգացման, իսկ մյուսները անձի հիմնարար անհատական որակներն են: Այդ իսկ պատճառով կառավարչի ընտրությունը պահանջում է ճշգրիտ ուսումնասիրություն և հետազոտություն։
Գոյություն ունեն կառավարչական դերերի և գործունեության տարբերություններ կառավարման տարբեր մակարդակներում: Մեծ կազմակերպություններում ամբողջ կառավարչական աշխատանքը ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով խստորեն բաժանված է: : Բարձր մակարդակի կառավարիչները համակարգում են իրենցից ավելի ցածր մակարդակի կառավարիչների աշխատանքը, և այդպես մինչև հասարակ աշխատողների։
Կառավարիչներին բաժանում են երեք խմբերի՝
 ստորին մակարդակի կառավարիչներ (վերահսկում է բուն աշխատողներին),
 միջին մակարդակի կառավարիչներ,
 բարձր մակարդակի կառավարիչներ:
Կառավարիչների գործառույթները հետևյալներն են՝
 խթանել աշխատակիցներին,
 խրախուսել համագործակցությունը խմբի ներսում և խմբից դուրս,
 ստեղծել խմբում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտ,
 լուծել խնդիրներ և ընդունել որոշումներ,
 խրախուսել աշխատակիցների նախաձեռնողականությունը, տեսադաշտում պահել նրանց հայացքները, կարծիքները, գաղափարները,
 ստեղծել աշխատանքի համար պայմաններ,
 ստեղծել կարգուկանոն:
Այս համակարգը իմ կողմից ընկալվում է այսպես՝
1․ ստորին մակարդակի կառավարիչ – մենեջեր, պատասխանատու աշխատողների կատարած գործերի համար և անսպասելի իրավիճակների լուծող անձ։ Հիմնականում շբվում է աշխատողների և անհրաժեշտության դեպքում հաջաղորդների հետ։
2․ միջին մակարդակի կառավարիչներ – ավելի բարձր կարգի մենեջեռներ կամ հենց կազմակերպության տնօրենը, ովքեր զբաղվում են կազմակերպության բուն խնդիրներով, կազմում են պլանը, հետևում ընթացքին, կատարում հաշվարկներ և համագործակցում այլ այդպիսի կառավարիչների հետ։
3․ բարձր մակարդակի կառավարիչներ – նահագահ, վարչապետ, գյուղապետ և այլոք։ Նրանք զբաղվում են առաջացած գլոբալ խնդրի լուծմամբ և հետևում են արդեն իսկ բոլոր կազմակերպությունների գործողությանը։ Նրանց վրա ամենամեծ պատասխանատվությունն ու աշխատանքն է դրված 3ի միջից։
Բոլոր երեք մակարդակների կառավարիչներն էլ ունեն խնդիրների երկու բնագավառ՝ կառավարման և մասնագիտական:
Կառավարչական գործունեությունը, ընդգրկելով մարդ-մարդ փոխհարաբերությունները, ենթադրում է ընկալման առանձնահատկությունների զարգացման բարձր մակարդակ: Ընկալումն ամենից առաջ սուբյեկտային է, միջանձնային, թերևս իմացական գործընթացների յուրահատկությունն այն է, որ դրանք այստեղ հանդես են գալիս հատուկ ձևով՝ որպես սոցիալական:
Մեծ նշանակություն ունի նաև կառավարչի օպերատիվ հիշությունը, որի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ սթրեսսը, այդ իսկ պատճառով պարտադիր պայման է սթրեսսակայուն լինելը։ : Կառավարչի գործունեության մեջ երկարատև հիշողությունն ունի մի շարք առանձնահատկություններ: Կառավարչի գործունեության մեջ առավել շատ դրսևորվում է գործնական մտածողությունը:  Ինչպես նաև կառավարչի մտածողության առանձնահատկությունները դիտարկվում են և′ որոշումներ ընդունելու, և′ աշխատանքի ընթացքում տարաբնույթ խնդիրներ լուծելու տեսանկյունից: 
Կառավարչի գլխավոր որակներից են նաև՝ կրեատիվությունը, ինտելեկտը, ռեֆլեքսիվությունը՝ և արագ կողմնորոշվածությունը։

1.2. Կառավարիչների հոգեբանական ընտրության փուլերը

Աշխատանքային գործունեության մեջ մասնագիտական գիտելիքների և հմտությունների առկայությունը բավարար չէ. անհրաժեշտ են համապատասխան հոգեբանական որակներ, որոնց զուգակցումն ապահովում է գործունեության արդյունավետությունը:

Մասնագիտական ընտրության մեջ առանձնացնում են չորս տարրեր՝ բժշկական, ֆիզիոլոգիական, մանկավարժական և հոգեբանական: Ըստ իր էության և չափանիշների՝ այն սոցիալ-տնտեսական միջոցառում է, իսկ ըստ մեթոդների՝
բժշկակենսաբանական և հոգեբանական:

Ընտրության հիմնական նպատակն անհրաժեշտ որակավորումով և անհրաժեշտ անձնային որակներով աշխատակիցների ներգրավվումն է, ովքեր ունակ են լուծելու իրենց առջև դրված խնդիրներն առավելագույն արդյունավետությամբ:

Հոգեբանական մասնագիտական ընտրության հիմնական փուլերն են՝
1. բացահայտել և մշակել անհրաժեշտ ելակետային ախտորոշիչ տեղեկությունը,
2. ձևակերպել մասնագիտական գործունեության տվյալ տեսակի ընդունակությունների կանխատեսումները և գնահատել պիտանելիության ենթադրվող մակարդակը,
3. ստուգել կանխատեսումները ընտրված անձանց մասնագիտական գործունեության փաստացի արդյունավետության տվյալների հիման վրա:

Այս համակարգում ուրույն դերակատարություն ունեն փորձառու ախտորոշիչ-մասնագետները, որոնց անաչառ
գործունեությամբ է պայմանավորված մասնագիտական հոգեբանական ընտրության արդյունավետությունը:

Անձնակազմի ընտրության չափանիշները պետք է բավարարեն հետևյալ պահանջները՝ դրանք կարող են լինել՝
 վալիդ,
 ամբողջական հուսալի
 աշխատանքի բովանդակությանը և պաշտոնի առանցքային պահանջներին համապատասխանող
 բարձր տարբերակող ընդունակություն ունեցող

Ընտրության գործընթացն իրականացվում է մի քանի փուլերով, որոնք ընդգրկում են մի շարք գործընթացներ.

1. Փաստաթղթերի հիման վրա բացահայտվում են թեկնածուները, ով քեր ունակ են գործելու, որոնց հետ անցկացվում է ծանոթացնող հարցազրույց:
2. Անցկացվում է ծանոթացնող հարցազրույց, ո րից հետո իրականացվում է նպատակայինը:
3. Անցկացվում է նպատակային հարցազրույց, որը հնարավորություն է տալիս գնահատել թեկնածուի ինտելեկտը, արհեստավարժությունը, հնարամտությունը, արձագանքելու ունակությունը, նորի նկատմամբ ընկալունակությունը, դիտողականությունը, սիրալիրությունը, նախաձեռնողականությունը, ազնվությունը, նախկին աշխատատեղը թողնելու պատճառները:
4. Վերլուծվում են հարցաթերթիկները, ինք նակենսագրությունը՝ որպես թեկնածուի մասին տեղեկության օգտակար աղբյուր:
5. Իրականացվում է թեստավորում՝ որպես ընտրության կարևոր գործընթացներից մեկը

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *