Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի

Սեպտեմբեր ամիսը սկսվելուն պես վերադարձավ իմ ճամփորդասեր հոգին։ Անհամբեր սպասում էի ճամփորդություններին և հատկապես եռօրյաներին։ Ահա հասավ այդ օրը՝ սեպտեմբերի 17-ը և ես, հավաքելով իմ բոլոր ընկերներին, ուղևորվեցի Լոռի։ Լոռի՝ մի հավես մարզ, որտեղ բարձունքների քանակին չափ չկա։ Շատ ուրախացա, երբ տեսա և զգացի առաջին օրվա խոնավ եղանակը, որին այդքան կարոտել էի։ Անձրև, քամի, արեգակ, […]

“Անփոփոխ” պատկերը. Ճամփորդություն դեպի Արագած

Բազմազան ճամփորդությունների ընթացքում շատ է խոսք գնացել Արագած լեռան բարձունքի հաղթահարման մասին(այդ իսկ պատճառով իմ մասնակցությունը կարելի է ասել պլանավորած էր նախորոք): Հենց այսօր ժամը 8:00-ին մենք ուղևորվեցինք դեպի այդ ահռելի բարձրությամբ(ինձ համար) լեռը: Արագած լեռը ունի 4090 մետր բարձրություն, իսկ նրա լանջին գտնվում էր Քարի լիճը։ Մենք բարձրացել էինք հենց Արագածի Հարավային գագաթը – […]

Քայլարշավ դեպի Կոտայքի մարզ

Առավոտյան մի մեծ խումբ սպասում էր ճամփորդությանը։ Առաջին անգամ էր տեսնում, որ այդքան մարդ մասնակցի քայլարշավին։ Ուղևորվեցինք քոլեջի բակից և 1,5 ժամում նոր հասանք Թեժառույքի վանք։ Իհարկե դա դեռ քիչ էր հասնելու համար, մեզ սպասվում էր մի բարձունք, որը մենք պետք է հաղթահարեինք։ Երկար ժամանակ ես փորձում էի առանց շնչակտուր լինելու ելնել վերև, սակայն դա […]

Ճամփորդություն դեպի Տափի ամրոց և Հովհաննես Կարապետի վանք

Այսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ ճամփորդություններն ինձ դրական էներգիայով են լցնում։ Օրվա սկզբում այցելեցինք Տափի բերդ։ Խինդով ու ծիծաղով հաղթահարեցինք բարձունքը։ Բերդը կարծես թաքնված լիներ լեռների ետևում, ամենաանսպասելի վայրում գտանք այն։ Բերդն ուներ կիսաքանդ տեսք, սակայն ի համեմատ նախորդ տարիների բերդն այդ պահին ավելի լավ տեսք ուներ։ Խոնավ եղանակ էր, ինչն էլ և պատճառ […]

Սուրբ Հովհաննես մատուռ

Առավոտյան ուսանողներով հավաքվեցինք քոլեջում։ Խոսեցինք իրար հետ, իմացա թե ու՞մ հետ եմ գնալու ճամփորդության։ Ապա մենք նստեցինք երթուզայինի մեջ և ուղևորվեցինք դեպի Սուրբ Հովհաննես մատուռ։ Ճանապարհին  տեսանք գեղեցիկ դաշտեր և լեռներ։ Ճանապարհը տևեց երկու ժամ։ Այդ ընտացքում մենք զվարճանում և երաժշտություն էինք լսում։ Այնտեղ հասնելուց անմիջապես հետո բոլորս արևապաշտպան քսուկից օգտվեցինք և մոմ գնեցինք։ Մուտքից […]

Skip to toolbar