Թումանյանական թևավոր խոսքերը

Ձախորդ Փանոս – Հովհաննես Թումանյանի մշակած հայկական ժողովրդական հեքիաթի հերոն է։ Այդպես են անվանում այն մարդկանց, որոնց մոտ ամեն գործ ծախողվում է և մեծ մասամբ իրենց խելքից։ Բալը թանկ է – առաջացել է “Գիքորը” պատմվածքից։ օգտագործվում է կատակի ձևով, երբ ցանկանում են ընդգծել միամտությունը։ Հաճախ ասվում է նաև հեգնանքով այն մարդկանց մասին, որոնք ցանկանում են […]

Թումանյանական դարձվածքները – թևավոր խոսքերը

Օրեր են կմթնեն, անց կկենան– Հովհաննես Թումանյանի արտահայտություն է “Գիքորը” պատմվածքից, Համբոյի խոսքերն են ուղղված Գիքորին։ Օգտագործվում է, երբ մեկին ցանկանում են հանգստացնել, որ պատահած դեպքը կանցնի ու ժամանակի ընթացքում կմոռացվի։ «Հացի կտորտանքն ու քարթուն կտան, կերակրի հերմացքը կտան, շատ անգամ էլ իրենք կուտեն քեզ տալ չեն։ Բան չկա, ծառայի կարգն էդա․․․օրեր են կմթնեն, անց […]

Թումանյանական թևավոր խոսքեր

Նեսոյի քարաբաղնիս – Հովհաննես Թումանյանի հանրահայտ պատմվածքի վերնագիրն է, որտեղ պատմում է հայ գյուղի հետամնաց մի սովորություն՝ քարաբաղնիսով հիվանդին բուժելու մասին։ Այժմ “Նեսոյի քարաբաղնիս” արտահայտությունը հասկացվում է ոչ ճիշտ, հակաբժշկական միջոցներով բուժում։ Քաջ Նազար – Հովհաննես Թումանյանի հեքիաթի հերոսն է, որը հայտնի էր իր վախկոտությամբ։ Նազարը, սակայն, հանգամանքների բերումով դառնում է թագավոր։ “Քաջ Նազար” են […]

Թումանյանական թևավոր խոսքեր

Մի գդակ է, հո մի քուրք չի – այս թևավոր խոսքը վերցված է Հովհաննես Թումանյանի հանրահայտ “Շունն ու կատուն” լեգենդից։ Ուստա Փիսոյի խոսքերն են՝ ուղղված Քեռի Քուչիին։ – Աչքիս վրա, Քեռի Քուչի, մի գդակ է, հո քուրք չի։ Օգտագործվում է, երբ ցանկանում ես նշել, թե ձեռնարկած գործը առանձին ջանքեր չի պահանջում։ Հաճախ հեգնանքով ծաղրվում է […]

Թևավոր խոսքեր

Գորդիան հանգույց – ըստ հունական դիցաբանության փռյուգիական թագավոր Գորդեոս Զևսի տաճարին է նվիրում երկամիտ մի սայլ, որին լծված եզները կապված էին խճճված ու բարդ հանգույցով։ Գուշակներն ասել էին, որ նա, ով կկարողանա քանդել հանգույցը, կտիրանա աշխարհին։ Ալեքսանդր Մակեդոնացին, մտնելով տաճար, առանց երկար մտածելու, հանում է թուրը ու մի հարվածով կտրում է հանգույցը։ Այստեղից էլ առաջացել […]

Skip to toolbar