Ճամփորդություն դեպի Գյումրի

Կատարել եմ ուսումնասիրություն “Գյումրի քաղաքի ճարտարապետություն” թեմայի շուրջ։ Գյումրիում եղել եմ դեռևս մեկ անգամ և շատ տպավորվել քաղաքի գեղեցկությամբ, մշակութային հարստությամբ և պատրաստվում եմ կրկին այցելել դեկտեմբերի 22-23ին։ Մայր Հայաստան Հուշարձան Սև ամրոց-ի գեղեցիկ տեսարանով հիանալիս դուք կտեսնեք Մայր Հայաստան հուշարձանը, որը բարձր կանգնած է քաղաքի արևմտյան մասում: Հուշարձանը կառուցվել է 1975թ-ին քանդակագործներ Արա Սարգսյանի […]

Գիշերը քոլեջում

Ամառվա մի սովորական երեկո էր, երբ մենք հավաքվեցինք քոլեջում։ Երբ միացան վերջին մասնակիցները մենք միանգամից ուղևորվեցինք Սարալանջ։ Սարալանջում միասին մշակեցինք հողը և հեռացրեցինք տնկիներին շրջապատող ավելորդ բույսերը։ Աշխատանքը ավարտելուց հետո գնացինք ընթրիքի համար նախատեսված գնումները կատարելու։ Որոշ ժամանակ անց խոհանոցում ուրախ և ընկերական աուռա էր տիրում։ Պատրաստեցինք զանազան համեղ ուտեստներ և բարձրացանք վերնատուն՝ ֆիլմերի դիտմանը։ […]

Ամառվա պայծառ մի օր

Ամառվա մեր արկածները սկսվեցին հենց այսօր` հունիսի 2-ին։ Հավաքվելով զբոսաշրջության բաժնի կուրսերի ուսանողներով և ուսուցիչներով, մենք ուղեւորվեցինք դեպի Երևանյան լիճ ռաֆթելու։ Մեզ ջերմ ընդունեցին “Հայկական թիավարության ազգային ասոցիացիա”-ում և քննարկելով մասնակիցների դասավորվածությունը` բոլորն անցան անվտանգության ժիլետները հագնելուն։ Այս անգամ մասնակիցների քանակը մեծ էր, այդ իսկ պատճառով մենք բաժանվեցինք երեք խմբի։ Ահավոր վախ ունեի ռաֆթինգի հետ […]

Դեպի Մեծ Շարա լեռ

Այս ճամփորդության մասին մտածում էի դեռ անցած տարվանից և ինձ վերջապես հաջողվեց նրան մասնակցելը։ Առաջին կանգառը կատարեցինք Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղում, որտեղից և սկսցեինք քայլարշավը: Դաշտերը պատված էին անուշաբույր ծաղիկներով և ամբողջությամբ ծածված կանաչ խոտով։ Որոշ տեղեր ինձ հիշեցրեցին Windows-ի համակարգչային պաստառը, իսկ որոշ հատվածներ էլ “Ходячий Замок Хаула”-ն։ Անչափ տպավորված էի այդ գեղեցկությամբ։ Լեռան […]

Դեպի Արմաղան

20.05.22   Առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո` տեղավորվեցինք ավտոբուս և մեկնեցինք Գեղարքունիքի մարզ։ Ճանապարհը բավականին երկար էր։ Մասնակիցները այդ ընթացքում երգում և պարում էին, մինչդեռ ես խնայում էի իմ էներգիան բարձունքի հաղթահարման համար։ Եղանակը Արմաղանում խառն էր։ Սկզբում անձրեւ, ապա ուժեղ քամի և հետո արեւոտ հանդարտ միջավայր։ Միգուցե ես էի հետ սովորել այդ ամենից, սակայն բարդանում […]

Ճամփորդություն դեպի Տավուշ

Գարնան հետ գալիս են նաև ճամփորդությունները և ես անչափ ուրախությամբ սկսում եմ ճամփորդել զանազան վայրերով։ Այս անգամ հերթն հասավ Տավուշի մարզին։ Ճամփորդության առաջին օրը սկսվեց Սևանավանքի և Սևանի թերակղզու այցելությամբ: Վանքի մոտակայքում գտա մի գեղեցի՜կ նկարազարդված ավտոմեքենա։ Այնտեղ նախաճաշելուց հետո ուղևորվեցինք դեպի Ջուխտակ վանք։ Երկար քայլելով անձրևոտ եղանակին՝ մենք մոլորվեցինք անտառում և այդպես էլ չգտանք […]

Դեպի Լեռնանիստ

    Ձմեռը շուտվանից սկսվել էր, սակայն ես դա ընդհանրապես չէի զգում։ Երևանում ո՛չ ձյուն կար, ո՛չ էլ ձմեռային տրամադրություն։ Կարծես ամեն ինչ տխրությամբ ծածկված լիներ… մինչև մեր ճամփորդության օրը! Հունվարի 27, առավոտ։ Օրը սկսվեց ճամփորդության պատրաստությամբ։ Հասնելով քոլեջ տեսնվեցի ընկերներիս հետ և տեղավորվելով ավտոբուսի մեջ սպասեցի մեկնելուն։ Այս օրվան երկար էի սպասում և այդ […]

Եռօրյա ճամփորդություն դեպի Լոռի

Սեպտեմբեր ամիսը սկսվելուն պես վերադարձավ իմ ճամփորդասեր հոգին։ Անհամբեր սպասում էի ճամփորդություններին և հատկապես եռօրյաներին։ Ահա հասավ այդ օրը՝ սեպտեմբերի 17-ը և ես, հավաքելով իմ բոլոր ընկերներին, ուղևորվեցի Լոռի։ Լոռի՝ մի հավես մարզ, որտեղ բարձունքների քանակին չափ չկա։ Շատ ուրախացա, երբ տեսա և զգացի առաջին օրվա խոնավ եղանակը, որին այդքան կարոտել էի։ Անձրև, քամի, արեգակ, […]

“Անփոփոխ” պատկերը. Ճամփորդություն դեպի Արագած

Բազմազան ճամփորդությունների ընթացքում շատ է խոսք գնացել Արագած լեռան բարձունքի հաղթահարման մասին(այդ իսկ պատճառով իմ մասնակցությունը կարելի է ասել պլանավորած էր նախորոք): Հենց այսօր ժամը 8:00-ին մենք ուղևորվեցինք դեպի այդ ահռելի բարձրությամբ(ինձ համար) լեռը: Արագած լեռը ունի 4090 մետր բարձրություն, իսկ նրա լանջին գտնվում էր Քարի լիճը։ Մենք բարձրացել էինք հենց Արագածի Հարավային գագաթը – […]

Ճամփորդություն դեպի Գեղարքունիքի մարզ

Այս ճամփորդությանը ես դեռ երկար եմ սպասել և բարձր տրամադրությամբ պատրաստվել դրա մասնակցությանը։ Խումբը այդքան էլ մեծ չէր, սակայն միևնույնն է լավն էր։ Առավոտյան ժամերգությունից հետո մենք միանգամից նստեցինք ավտոբուսը և հանգիստ ուղևորվեցինք Մաքենյաց վանք, որն այնքան գեղեցիկ էր։ Վանքի գմբեթը որոշակի չափով ծածկված էր մանուշակագույն ծաղիկներով, իսկ քարերը նարնջագույներանգով։ Ես մինչև հիմա հիանում են […]

Skip to toolbar