ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ Հայկական ֆիլմ – Արտահայտություններ

Ֆիլմը 6։00 – Քովէս քալէ, աշխարքէն մի վախնար։ (Գրիգոր աղա) 8:38 – Քչիգմը կով է, մեջը հեչ կրակ չկա (Գրիգոր աղա) 21:05 – այբ, բեն, գիմ, դա…մմ…գիմ, դաա… (Թորիկ) 21։40 – Գրել-կարդալ որ չ’սորվի, կ’ըսեն էշ կ’ըլլայ։ (Գրիգոր աղա) 22։11 – Մեռած մարդուն վրայ չեն հաչէր։ (Թուրիկ մօքուր) 23:03 – Արհեստին մեծն ու պզտիկը չկայ։ (Գրիգոր […]

“Հումանիզմ” ֆիլմի քննարկումը

Այսօրվա քննարկման ֆիլմը “Հումանիզմ”-ն էր։ Մի հոյակապ, խորիմաստ ֆիլմ։ Մինչև դիտելը մտածում էի, թե որ ֆիլմը չեմ հավանի (չգիտեմ թե ինչու՞), սակայն չարաչար սխալվում էի։ Ֆիլմը ինքստինքյան կարչ էր և արագ էր նայվում։ Շատ խոսքեր, պահեր, որոնք ասվեցին և լսվեցին ֆիլմի ընթացքում՝ ինձ մոտ լավ տպավորվեցին։ Ինքս այս վերջերս այդ ամենն հասկացել էի և ֆիլմը […]

“Скрытые фигуры” ֆիլմի մասին

Ֆիլմը նկարահանվել է Քեթրին Ջոնսոնի կյանքի հիման վրա։ Քեթրին Ջոնսոնը աֆրոամերիկացի մաթեմատիկոս և ֆիզիկոս է, որը ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական ծրագրերում ներդրումներ է կատարել ՆԱՍԱ-ի թվային էլեկտրոնային համակարգիչների վաղ կիրառման միջոցով: Այս ընթացքում նա հաշվարկել է հետագծեր, սկավառակների և արտակարգ իրավիճակների վերադարձման ուղիներ, հաշվարկել է նաև մի շարք ծրագրեր ու նախագծեր որոնցից մեկն էր Մերկուրիի ծրագիրը: Նրա հաշվարկների շնորհիվ հաջողությամբ ընթացել […]

“Բորգման” ֆիլմի քննարկումը

Այսօր հանդիպեցինք Երվանդ Վարդանյանին և միասին քննարկեցինք “Բորգման” ֆիլմը։ Ֆիլմը ուներ խճճված և խորը իմաստ։ Յուրաքանչյուրն կարող էր բացատրել դրա իմաստը ինչպես ուզեր և ոնց ուզեր։ Ոմանք մեծ ուշադրություն դարձրեցին մանր-մունր դետալներին, իսկ մյուսներն ավելի մասշտաբային էին մտածում։ Ինքս սկզբում լավ չէի հասկացել ֆիլմի ողջ իմաստը և ուշադիր լսում էի մյուսների կարծիքը։ Ինչքան էլ, որ […]

“Խաղաղ Զինվոր” ֆիլմի քննարկումը

ՖԻԼՄԱԴԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՔՆՆԱՐԿՄԱՆ #21 Այսօրվա քննարկման ֆիլմը “Խաղաղ Զինվոր”-ն էր։ Քանի որ մասնակցողների մեծ մասը չէր դիտել ֆիլմը, ես և Ընկեր Սուսանը քննարկելով բոլորին ներկայացնում էինք ֆիլմը։ Ընթացքում մեզ միացան նաև Ջուլիա Ասրյանը և Յանա Խաչատրյանը։ Իհարկե լավ կլիներ, որ մնացած մասնակիցներն էլ դիտեին դա, քանի որ իրոք լավ ֆիլմ է։ Իմ կարծիքը ֆիլմի […]

«Փատերսոն» ֆիլմի քննարկումը

Ֆիլմադարանը հրավիրում է քննարկման #20 Այսօրվա քննարկման ֆիլմը «Փատերսոն»նն էր։ «Փատերսոն»-ը ֆիլմ էր մի մարդու մասին էր ով ուներ կին, աշխատանք և ստեղծագործական ունակություններ։ Նա ընկերասեր էր, սակայն սուսիկ-փուսիկ, համեստ և հանգիստ։ Այդ ֆիլմում բոլոր հերոսներն էլ կապված էին արհեստի և ստեղծագործության հետ։ Բոլորն էլ ունեին իրենց յուրահատուկ աուռան և էներգիան։ Ամենասիրված հերոսը իմ կողմից […]

Սպիտակ գառան երազը

Երկար ժամանակ անց, ես կրկին մասնակցություն ունեցա ֆիլմի քննարկմանը։ Այս անգամ ընտրվել էր “Սպիտակ գառան երազը” կարճամետրաժ ֆիլմը։ Դրա մեջ կային տարբեր իմաստներ, տարբեր տեսակետներ, որոնք նկատել էին մասնակիցները։ Որոշ հատվածներ նմանացրեցին իրական դեպքերի հետ, որոշներն էլ` երազներ։ Մեր հետ էր նաև ազգագրագետ Աշոտ Տիգրանյանը, ում հետ քննարկման խոսակցությունն ավելի լայնածավալ դարձավ։ Նրա մոտ մի […]

“Մոդիլիանի” ֆիլմի քննարկումը

Խոսեցինք Ամեդեո Մոդիլիանի կյանքի և նրա գործունեության մասին․ Մոդիլիանների ընտանիքի մասին էլ խոսք գնաց։ Ընկեր Ավետիսը մեզ պատմեց զանազան պատմություններ Ամեդեոյի մասին և նրա մասին նկարված ֆիլմի վերաբերյալ բացատրեց բոլոր մանրամասնությունները։ Որոշ համեմատություններ արեց հայ նկարիչների միջև։ Քանի որ ես ֆիլմը չէի դիտել իմ համար շատ հետաքրքիր էր լսել նկարչի կենսագրությունը և ոչ միայն դա։ […]

“Ոսկե ցլիկ” ֆիլմի քննարկում

Երեկ մենք հավաքվեցինք վերնատանը ֆիլմ քննարկելու համար։ Ֆիլմը մի ժլատ մարդու մասին էր, ով չէր ուզում իր ցեղական ցլին տալ այլ ֆերմային։ Ֆիլմի վերջում մեզ ցույց են տալիս, թե ոնց է այդ ժլատ մարդը գովասանքներից և մյուսների ժպիտներից մտափոխվում։ Այնուամենայնիվ նա տալիս է այդ ցլիկին, որի համար մյուսները շատ էին պայքարում։ Ամենաառաջին հարցը, որ մեզ […]

Skip to toolbar