Հայրենիքին նվիրված բանաստեղծությունների վերլուծություն

Համո Սահյան «Հայաստան ասելիս»
Եղիշե Չարենց “Հայրենիքում”
Ավետիք Իսահակյան

Տվյալ բանաստեղծությունները հայրենիքի մասին են, որոնք մենք անցել և սովորել ենք սեպտեմբերի սկզբում։ Ինչքան էլ երեքը  հիմնված են հայրենիքի վրա, դրանք լիովին տարբերվում են իրարից։ Ամեն մի հեղինակ իր ձևով է փորձել արտահայտել հայրենիքի հանդեպ իր սերը։ Ինքներդ կարդացեք և կհասկանաք դա։

Համո Սահյանի բանաստեղծությունն կարդալիս ես միանգամից զգում եմ այն սերը, որը նա նկարագրել է։ Նրա բանաստեղծությունն ավելի զգացմունքային է։ Բանաստեղծության մեջ նա գրել է իր հուզմունքների,կարոտի, սիրո, խոնարհման, ազատության և անկախության մասին։ Յուրաքանչյուր կարդացող հեշտությամբ կարող է հասկանալ և իր վրա զգալ ամեն մի տողը։ Ինձ այս բանաստեղծությունը ամենաշատը դուր եկավ։

Եղիշե Չարենց “Հայրենիքում” բանաստեղծության մեջ  պարզապես հարկավոր է պատկերացնել ամեն մի գրված տողը։ Նա իր բանաստեղծության մեջ ավելի շատ նկարագրում է շրջապատի գեղեցկությունը։ Սա կարդալիս,կարծես, ինչ-որ հրաշալի աշխարհում  հայտնվեմ։

Ավետիք Իսահակյանն «Էյ ջան հայրենիք» բանաստեղծույունն ի տարբերություն նախորդ երկուսին, ավելի «հավեսով» ‹ջան-ջիգյարով› է արտահայտում իր սերը։ Այնպիսի տպավորություն է թողնում, որ հայրենիքն իր մոտ ընկերն է կամ հարազատը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *