Բջջի բաժանումը

Բջջի բաժանումը՝ միտոզ։ Բջիջը առաջանում, աճում, զարգանում և բաժանվում է և բազմանում , կամ էլ մահանում։ Բջջի առաջացումից մինչև բազմացոման կամ մահվան ժամանակաշրջանը կոչվում է բջջի կենսացիկլ։ Բջջի բիոցիկլը կազմված է ինտենֆազից և բաժանման փուլերից։ Ինտերֆազ G1-փուլ- տեղի է ունենում ՌՆԹ-ի և սպիտակուցների սինթեզ։ Sփուլ- ԴՆԹ-ի կրկնապատկում։ Պրոֆազ Տեղի է ունենում ցենտրիոլների կիսում։ G2 փուլ- […]

Սպիտակուց

Սպիտակուցները (պրոտեիններ, պոլիպեպդիտներ) բարձրամոլեկուլյար օրգանական նյութեր են, որոնք կազմված են պեպտիդային կապերի շղթայով միացված ամինաթթուներից: Կենդանի օրգանիզմներում սպիտակուցների ամինաթթվածին կառուցվածքը պայմանավորված է գենետիկական կոդով (ԴՆԹ-ով կամ ՌՆԹ-ով) և նրանց բացարձակ մեծամասնության սինթեզի համար օգտագործվում են 20 ստանդարտ ամինաթթուներ: Ամինաթթուների բազմաթիվ կոմբինացիաները սպիտակուցների մոլկուլներին տալիս են մեծ քանակով տարատեսակ հատկություններ, բացի դրանից սպիտակուցների ամինաթթվային բաղադրությունը կարող է փոփոխվել […]

Վիրուսներ։ Կենդանիներին վարակող վիրուսների տեսքը

Հիմնական դրույթներ Մարդկանց և կենդանիներին վարակող վիրուսների շատ տարբեր տեսակներ կան։ Դրանցից որոշները առաջացնում են ծանր հիվանդություններ, իսկ մյուսները՝ ոչ։ Վիրուսները դասակարգվում են՝ ըստ Բալթիմորյան համակարգի, և մարդկանց վարակող վիրուսները պատկանում են դրա բոլոր 7 կատեգորիաներին։ Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ), որն առաջացնում է ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (ՁԻԱՀ), ռետրովիրուս է։ Ի՞նչ տեսք ունի կենդանիներին վարակող վիրուսը Կենդանիներին վարակող վիրուսները ևս […]

ֆոտոսինթեզ և Քեմոսինթեզ

ֆոտոսինթեզ Բույսերը ունեն լուսային փուլ և մթնային փուլ: Լուսային փուլի ընթացքում արտադրվում է ջրածնի ատոմներ, անջատվում է թթվածին, և սինթեզվում է ԱԵՖ: Մթնային փուլի ընթացքում բույսը թթվածին չի անջատում, այլ արտադրում է գլյուկոզ և այլ օրգանական նյութեր: Առանց ֆոտոսինթեզի կյանքը չէր լինի: Ֆոտոսինթեզի շնորհիվ է առաջացել օզոնի շերտը: Առանց օզոնի շերտի Երկիրը պահպանված չէր լինի: […]

Հարցաշար

Քոլեջի 1-ին կուրսի կենսաբանության քննության հարցաշար Քննության օր՝ դեկտեմբերի 16, Կուրս՝ 1-1 կենսաբանությունը որպես գիտություն, կենսաբանության մասնաճյուղերը և կապն այլ գիտությունների հետ կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման  Կենսաբանական տեսությունների, գաղափարների, վարկածների դերը Երկրի մասին ժամանակակից բնագիտական պատկերացումների ձևավորման գործում։ Կենդանի բնության ուսումնասիրման մեթոդները Բջիջը և օրգանիզմը որպես կենսաբանական համակարգեր. Բջջաբանությունը որպես գիտություն բջջի մասին, Ժամանակակից բջջային տեսության […]

Նյութափոխանակություն: Էներգիական փոխանակություն և դրա փուլերը

    Նյութափոխանակություն կամ մետաբոլիզմ օրգանիզմների կենսապահովման քիմիական ռեակցիաների ամբողջություն: Մետաբոլիզմի 3 հիմնական ուղղություններն են՝ սննդանյութերի փոխակերպումն էներգիայի՝ բջջային գործընթացների իրականացման համար, սննդանյութերի փոխարկումը սպիտակուցների, լիպիդների, նուկլեինաթթուների և որոշ ածխաջրերի կառուցվածքային միավորների և ազոտային արգասիքների հեռացումը: Ֆերմենտներով կատալիզվող այս ռեակցիաներն օրգանիզմներին թույլ են տալիս աճել և բազմանալ, պահպանել իրենց կառուցվածքը և պատասխանել իրենց շրջակա միջավայրի ազդակներին: Կենդանի օրգանիզմի աճման և զարգացման,նրա կենսագործունեության կարևորագույն պայմաններից մեկը դրանում […]

ՆԱԽԱԿՈՐԻԶԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՒ ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

Նախակորիզավորները հանդիսանում են կյանքի կազմավորման բջջային մակարդակի առաջին ներկայացուցիչներ: Նրանք երկրագունդը գրաված առաջին օրգանիզմներն են: Նախակորիզավորները տարբերվում են մյուս օրգանիզմներից և շատ բազմազան են: Այդ պատճառով նախակորիզավորներն ունեն դասակարգման սեփական աստիճանակարգը կենդանի օրգանիզմների մեջ: Նախակորիզավորներն ունեն հետևյալ կարգաբանական դիրքը կենդանի օրգանիզմների բազմազանության մեջ. Նախակորիզավոր օրգանիզմների կառուցվածքի և կենսագործունեության հետ հարմար է ծանոթանալ բակտերիաների օրինակով: Բակտերիաները հանդիսանում են երկրագնդի հնագույն բնակիչները, որոնք ձևավորվել են մոտ 3,5 միլիարդ տարի առաջ: Բակտերիա հունարեն նշանակում է ձողիկ — «բակտերիոն»: Բակտերիաները միաբջիջ, անզեն […]

Քրոմոսոմների քիմիական կազմը, կառուցվածքը և ֆունկցիաները

Քրոմոսոմը կորիզի գլխավոր բաղադրիչն է, որը լավ է երևում բջջի բաժանման ժամանակ, և որի հիմնական ֆունկցիան ԴՆԹ-ի պահպանումն է և փոխանցումը սերնդեսերունդ։ Կառուցվածք Մարդու քրոմոսոմները մետաֆազի ընթացքում Քրոմոսոմները երևում են միայն բաժանվող բջիջներում. ունեն բարակ՝ 14 նմ տրամագծով թելերի ձև։ Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Բջջի բաժանման սկզբնական և միջին փուլերում նրանք կազմված են երկու իրար կցված […]

Բջիջ

Բջիջ (1) Կորիզակ (2) Բջջակորիզ (3) Ռիբոսոմ (4) Ներառուկ (5) Հատիկավոր էնդոպլազմային ցանց (6) Գոլջիի ապարատ (7) Բջջակմախք (8) Հարթ էնդոպլազմային ցանց (9) Միտոքոնդրիումներ (10 ) Վակուոլներ (11) Ցիտոպլազմա (12) Լիզոսոմ (13) Ցետրիոլ Բջիջ (լատ.՝ cellula՝ խորշիկ, փոքր սենյակ, բջիջ, հունարեն՝ ցիտոս՝ անոթ, բջիջ), բոլոր հայտնի կենդանի օրգանիզմների կառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման պարունակում է […]

ԳԵՆ։ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ԾԱԾԿԱԳԻՐ։ԳԵՆԱՅԻՆ ԻՆԺԻՆԵՐԱ։

Վիդեո   Գենը տրիպլետների (կոդերի) հավաքակազմ է, որը որոշում է որոշակի սպիտակուցի կառուցվածքը։ Տրիպլետներն իրենցից ներկայացնում են նուկլեոտիդների (ԴՆԹ-ի մոնոմերների) եռկյակներ։ Հենց դրանք էլ ծածկագրում են սպիտակուցի ամինաթթուները։ Գենը  համարվում է ժառանգականության տարրական և ֆունկցիոնալ միավոր, որը որոշում է օրգանիզմի առանձին նորմալ կամ ախտաբանական հատկանիշի զարգացումը։ Գենի նուրբ կառուցվածքի բացահայտումը նախադրյալ էր մի օրգանիզմից դեպի […]

Skip to toolbar