Հովհաննես Թումանյան պոեմների վերլուծությունները

Հովհաննես Թումանյան “Մանո” պոեմի վերլուծությունը

Պոեմի հանգերը այնքան լավ է կազմած, որ կարդալուց անկախ քեզանից առոգանությամբ ես կարդում։ Այս պոեմը և՛ առաջ, և՛ հիմա շատ արդիական է։ Դրա օրինակով բազմաթիվ ծնողներ կկարողանան հասկանալ ողջ պատմության ողբերգությունը։ Կկարողանան հասկանալ, որ երեխայի հետ այդպես վարվելն ահավոր է և ճիշտ չէ։
Ինքս պոեմը կարդալուց հուզվեցի։ Այսպիսի վերաբերմունքից տուժում են փոքրիկ երեխաները, ովքեր նոր են սկսում մանկության երես տեսնելը։ Եվ դա ,ցավոք սրտի, գալիս է տգիտությունից։

Սյուժեն
Կար մի աղջիկ Մարո անունով, ով դեռ նոր էր 9 տարեկան դարձել։ Երեխային կնության են տալիս չոբան Կարոյին։ Սկզբում երեխան չէր նկատում իրավիճակի լրջության չափը, քանի որ ,այպես ասած, “կաշառվել էր” կոնֆետներով, չրերով և մրգերով։ Հետագայում, երբ նա հեռացավ տնից և դառավ Կարոյի կինը, նա այդ ամենն հասկացավ և ցանկանում էր փախչել նրա մոտից։ Արցունքներով վազում է հոր մոտ և աղաչում է, որ նրան ետ վերցնեն։ Սակայն հայրը առաջին հերթին մտածում է իր պատվի մասին և ծեծելով Մարոյին` դուրս է շպրտում տնից։ Աղջիկը որոշ ժամանակ ապրում է դրսում, սնունդ հայթայթում, նստում ուրիշի օջախի մոտ, սակայն վեց ամիս անց չի դիմանում և իրեն սարից նետում է։ Ծնողներին դրա մասին հայտնում է մոտակայքում ապրող գյուղացին։ Ծնողները լացում են, ողբում, հասկանում են իրենց սխալը, բայց արդեն ուշ է լինում։ Քանի որ Մարոն ինքնասպան էր եղել` նրան թաղեցին մի լացող ուռենու մոտ։ Բանը նրանում էր, որ ինքնասպաններին քրիստոնյաները չեն ընդունում և չեն հարգում, դրա համար էլ նրան պապիկի մոտ չթաղեցին այլ տարան մի մոռացված տեղ։

Հովհաննես Թումանյան “Լոռեցի Սաքոն” պոեմի վերլուծությունը
Նախորդի համեմատ նրա հանգերը լրիվ ուրիշ ձևով են ներկայացված։ Պոեմը նույնպես ցույց է տալիս ավանդական և լեգենդային սովորությունների/խոսքերի ուժը։ Դրանց պատճառով էլ նա խելագարվեց, ցնդվեց։ Ողբերգությունն ամեն դեպքում էլ կար։ Եթե չլինեին տատիկի այդ խոսքերը, ապա Սաքոն այդպես էլ անվախ և ուժեղ կմնար։ Այս երկու պոեմներով նա ուզում էր շեշտ էլ սոցիալական գլխավոր սխալները՝ ցույց տալով դրանց բացասական կողմերը և հասկացնելով դրանց դժբախտությունը։
Սյուժեն

Սաքոն մի հուժկու հովիվ էր, ումից անգամ գող ու գազաններն էին վախենում: Սաքոն մի ընկեր ունի, ում հետ ամեն անգամ պահպանում է հոտը, սակայն այդ անգամ նրա ընկերը այդտեղ չէր, գուցե կարոտել էր իր նշանածին կամ էլ զոքանչի ձվածեղ էր ուզում ուտել: Սաքոն միայնակ նստել էր բուխարու մոտ և հիշում իր տատի պատմությունները։ Ու հիշելով ՝ Սաքոն սկսում է ամեն բանից վախենալ․ նրան թվում էր, որ դռան հետևից մեկը իրեն է մատնացույց անում: Ի վերջո Սաքոն խելագարվում է:

Համեմատություն
Եթե համեմատեմ այս երկու պոեմները և ասեմ, թե որն եմ ավելի շատ հավանել, ապա կասեմ, որ “Մանո”-ն ինձ ավելի դուր եկավ և՜ իր պատմությամբ, և՜ իր իմաստով։ Նաև նրա այդ պոեմի գրելաձևն ավելի հաճելի է և ավելի հեշտ էր կարդացվում։ Դրա պատմությունը կարելի է համարել, որ մինչ այսօր կրկնվում է և ցավոք սրտի շատերը դեռ չեն հասկացել դրա չարաբախտությունը։ Նա ուզում էր նշել ժողովրդի հետամնացության հետևանքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *