Շիրակի մարզի վանքերի այցելությունը

Այսօր մենք գնացինք Շիրակի մարզ։ Ամենասկզբում այցելեցինք Հառիճավանքը, որն ահավոր գեղեցիկ էր` իր կառուցվածքով և իր տարածքով։ Ես մասնակիցներից ` Թամարայի հետ ուսումնասիրում էի ողջ տարածքը։ Այդպես երկար ժամանակ հիանում էի ներքևում գտնվող գետով։ Շատ դուր եկավ այդ վայրը և հատկապես այն, որ վանքի դիմացի լեռն էինք բարձրացել և վազվզում էինք։ Արկածային մի տեղ, որը դեռ երկար կհիշեմ։

Գետակի մոտ ընդմիջում արեցինք և գնացինք առաջ։ Հաջորդ կետը Սուրբ Գևորգ Սուրբ Աստվածածին եկեղեցին էր, որը հիմնվել է 7րդ դարում։ Այն կիսաքանդ վիճակում էր, սակայն իր գեղեցկությամբ ոչ մի կաթիլ չէր զիջում նախորդին։ Խոտերն այնտեղի լցված էին անմոռուկներով։ Որոշ հին իրեր, ինչպես նաև եկեղեցուց առանձնացված քարեր` շարված էին պատերի կողքերը։ Գժվում եմ հնությունների համար, այնքան պատմություններ և հիշողություններ են դրանց մեջ պահպանված։

Վերջում ուղևորվեցինք դեպի Սուրբ Ստեփանոս վանք/Լմբատավանք։ Դրա մասին մեզ որոշ հետաքրքիր փաստեր ներկայացրեց Պատվելի Թամարը։ Շրջեցինք, նայեցինք, նկարեցինք և վերադարձանք ավտոբուս։

Ետ գալու ճանապարհին բոլորս էլ ունեինք բարձր տրամադրություն, սակայն բավականին հոգնած էինք։

Օրը լավ սկսվեց և նույնպես ավարտվեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *