Բիզնես գաղափար- Մինի սրճարան

Կյանքումս երկու անգամ եմ ունեցել բիզնես գաղափար՝
1․ Տուրիստական գործակալություն,
2․ Մինի(փոքրիկ) սրճարան։
Սակայն կանգ առա երկրորդ տարբերակի վրա։

•Ինչու՞ հենց այդ տարբերակը։

Ամեն ինչ ավելի պարզ է քան թվում է։ Ես ինքս սիրում եմ հանգիստ, հարմարավետ վայրեր, որտեղ կարող եմ ցրվել ինձ մտահոգող մտքերից։ Սրճարանները շատ ժամանակ պետք են գալիս ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար, ոմանց համար այն լավ ուսման վայր է, ոմանք ուղղակի սրճի սիրահար են և ցանկանում են վայելել համեղ ըմպելիքները։ Գումարած այս ամենին սրճարանի վրա այդքան էլ շատ գումար չի գնում (հաճախորդի կողմից) և եթե պատահում են սիրուն դիզայնով անկյուններ, ապա այդտեղ մարդիկ կարող են բազմաթիվ գեղեցիկ նկարներ անել։

•Ի՞նչ պետք է անեմ սրճարանը բացելու և զարգացնելու համար։

1․ Գնել ինձ համար հարմարավետ գնով մի վայր, որտեղ և կանեմ ամենը։ Նախորոք հետազոտելու եմ տվյալ տարածքի փողոցը, այնտեղի ակտիվությունը և մարդաշատության պահը։

2․ Գնել հարմարավետ կահույք։ Եթե հաճախորդին հարմարավետ չլինի, ապա չեմ կարծում, որ նա կցանկանա կրկին վերադառնալ նույն վայրը։ Ինչպես նաև չմոռանամ սպասքի մասին, այն պարտադիր պետք է լինի էսթետիկ։

3․ Լուրջ աշխատանք անել դիզայնի վրա։ Երբ վայրը հաճելի է լինում աչքերի համար, ապա այն միանգամից մնում է մարդու հիշողության մեջ։ Նաև, ինչպես արդեն ասեցի վերևում, եթե լինեն սիրուն անկյուններ, ապա հաճախորդները կարող են այնտեղ նկարվել։ Նկարվելով, վստահ եմ, նրանց մի մասը դա կտեղադրի համացանց, իսկ նրանց ընկերները տեսնելով դա՝ նույնպես կցանկանան այցելել նույն վայրը։

4․ Ընտրել լավ աշխատողների, ովքեր արդեն ունեն փորձ։ Փորձ ունեցող աշխատողների հետ ավելի հեշտ կլինի համագործակցելը։ Նրանք կունենան այն մինիմալ ինֆորմացիան, որը նրանց պետք կգա աշխատելու ընթացքում։

5․ Ստեղծել լոգո և մտածել մարքետինգի շուրջ։ Լոգոն պարտադիր մասնիկ է։ Հաճախորդը կարող է գնել ինչ-որ բան և նրան դուր գալու դեպքում՝ խորհուրդ տալ իր ծանոթներին։ Սակայն նա կարող է հեշտությամբ մոռանալ վայրի/ սրճարանի անունը։ Հենց այստեղ նրան օգնության կգան լոգոները։
Կլինեն նաև նվեր քարտեր, ստիկեռներ և այլ հաճելի փոքրիկ բաներ։

6․ Երաժշտություն և այլ փոքրիկ պահեր։ Երաժշտությունը լինելու է հանգիստ, ուշադրությանը ոչ այդքան շեղող և տարածքին լավ աուրա տվող։ Ինչպես նաև փոքրիկ իրերի վաճառք։ Ինքս ունեմ հոբբիներ, որոնց շնորհիվ կարող եմ շատ բաներ պատրաստ էլ և ինչու ոչ՝ դնել վաճառքի։

Իհարկե ես գիտեմ, որ հետևյալ գործողությունների համար հարկավոր է ահռելի քանակի գումար, սակայն այս ամենը դեռ իմ կյանքի վերջնական նպատակը չէ և ես ի սկզբանե կաշխատեմ մի այլ վայրում, որպեսզի կուտակեմ հարկավոր գումարը։

•Ինչպիսի՞ տնօրեն եմ պատրաստվում լինել։

Լինել հասկացող և աջակցող տնօրեն։ Աշխատողների հետ լինել ժպտերես և տալ նրանց լավ տրամադրություն, որպեսզի հետագայում նրանք էլ նույն ձև լինեն հաճախորդների հետ։ Իհարկե կգտնվեն աշխատողներ, ովքեր կօգտվեն իմ այդ բարությունից, սակայն ես պատրաստ եմ ցույց տալ նրանց իմ խստությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *