Հերոդոտոսի նկարագրությունը հայերի մասին

Նյութերը՝ 1, 2,

Հերոդոտոսը հույն պատմիչ, որն ապրել և ստեղծագործել է մ.թ.ա. 5-րդ դարում և ճանաչված է որպես «Պատմության հայր»։
Հերոդոտոսից մեզ հասած հիմնական տեղեկությունները պատմաաշխարհագրական են, որտեղ Հայաստանը Կիլիկայի և Մարտենեի միջև է տեղ գրավում։ Ինչպես նաև ներկայացվում են նավարկելի գետերը։ Հիմնականում Հերոդոտոսը հայերի մասին խոսել է չորրորդ, հինգերորդ և յոթերորդ տեղեկություններում։
Հիշատակված յոթ վկայություններից կարելի է քաղել մի շարք պատմաաշխարհագրական տեղեկություններ, որոնք վերաբերում եմ Ք.ա. 5-րդ դ. Հայաստանին: Մասնավորապես՝
1. Հալիս գետի ակունքները գտնվում են Հայաստանում,
2. Եփրատ գետը սկզբնավորվում է Հայաստանից,
3. Հայաստանը գտնվում է Ասորեստանից «վերև», այսինքն՝ հյուսիս,
4. Հայաստանը գտնվում էր Կիլիկիայի և Մատիենեի միջև,
5. Կիլիկիայի և Հայաստանի սահմանը կազմում էր Եփրատ գետը,
6. Մեծ (Վերին) Զաբը սկզբնավորվում է Հայաստանից:

Ինչպես նաև հատված նրա գրառումներից՝   

«Արմենիայում, որը գտնվում է Ասորեստանից վերև, նրանք (հայերը) կտրում են ուռիները, (որոնցով) պատրաստում են նավի կողերը և դրանք պատում կաշվե ծածկով, նավի հատակի նման: Ամբողջ նավը լցնում են ծղոտով, բեռնում այն և թողնում հոսանքն ի վար: Դրանցից ամենախոշորներն ունեն հինգ հազար տաղանդ տարողություն: Յուրաքանչյուր նավի մեջ կա մեկ կենդանի գրաստ, իսկ խոշորների մեջ՝ մի քանիսը: Նավելով Բաբելոն հասնելուց և բեռը ծախելուց հետո նրանք վաճառքի են հանում նաև նավի կմախքը և ամբողջ ծղոտը, իսկ կաշիները բարձում են գրաստների վրա և վերադառնում արմենների մոտ: Քանզի գետն ի վեր ոչ մի կերպ հնարավոր չէ նավել՝ գետի արագության պատճառով: Այդ է պատճառը, որ նրանք նավերը պատրաստում են ոչ թե փայտից, այլ կաշվից: Երբ նրանք, գրաստները քշելով, հետ են դառնում արմենների մոտ, նույն ձևով պատրաստում են ուրիշ նավեր»:

Հերոդոտոս, «Պատմություն»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *