Հետաքրքիր նյութեր – առասպելներ

Սևանավանք

Սևանավանք » Հայաստանի հյուրանոցների տեղեկատու | Հյուրանոցներ, հանգստյան տներ, առողջարաններ ՀայաստանումԵկեղեցիներից մեկի վրա հայտնաբերված արձանագրությունը վկայում է, որ Սևանավանքը հիմնադրվել է արքայադուստր Մարիամի կողմից՝ 874 թվականին: Սևանավանքը հայտնի է նաև «Մարիամաշեն» անունով, այսինքն՝ «Մարիամի կողմից կառուցված»։

Լեգենդի համաձայն՝ Մաշտոց Եղվարդեցի անունով մի վանական, ով Սևանավանքում տասը տարի ապրել էր որպես ճգնավոր (հետագայում կաթողիկոս է ձեռնադրվել), երազ է տեսնում, որտեղ 12 առաքյալները գալիս են նրա մոտ և կարգադրում իրենց անունով եկեղեցի կառուցել Սևանա լճի կղզու վրա:

Մաշտոցն իր երազը պատմում է Մարիամին, որը խոստացել էր երեսուն եկեղեցի կառուցել՝ ի պատիվ իր հանգուցյալ ամուսնու: Արքայադուստրը տպավորվում է վանականի պատմությամբ և նախաձեռնում համալիրի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիների կառուցումը:

Դժբախտաբար, 1931-ին Սուրբ Աստվածածին Եկեղեցու քարերն օգտագործվել են որպես շինանյութ՝ կղզում հանգստյան տուն կառուցելու համար։

***

Ջուխտակ վանք

ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔ («Պետրոսի վանք», «Գիշերավանք») – Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանՋուխտակ վանքը սկսվել է կառուցվել 12րդ դարին, իսկ ավարտվել է 13-րդին։ Ջուխտակ անվանումը ժողովրդական է։ Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, որից էլ ստացել է իր անունը’ «Ջուխտ»’ նշանակում է զույգ (միջին պարսկերեն ĵuxt, պարսկերեն ĵuft)։ Ինչպես նաև վանքի շուրջը գերեզմանոց է տարածված։

***

Մակարավանք

Makaravank - WikipediaՀիմնադրվել է 12րդ դարում։
Պատմում են, թե այս վանքի շինարարներն էին Մակար անունով վարպետն ու իր մինուճար որդին: Որդին քար էր տաշում գյուղում, նախշում, իսկ հայրը շարում էր:  Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից: Նա գիշերում էր վանքի կիսատ պատերի վրա, որովհետև հնարավոր չէր իջնել այնտեղից, քանի դեռ չէր ավարտվել շինությունը: Օրերից մի օր Մակար վարպետը նկատում է, որ քարերը չեն բռնում իրար, նախշերն էլ ինչ-որ այն չեն: Վերևից հարցնում է, թե ինչ է պատահել որդուն: Պատասխանում են, որ նա հիվանդ է: Պահանջում է թեկուզ հիվանդ, բերեն ի տես: Չեն բերում: Մակարը գլխի է ընկնում, որ որդին այլևս չկա: Վանքի գագաթից իրենց ցած է նետում ու մահանում: Վանքը մնում է կիսատ և մինչև հիմա էլ կիսատ է: Մակար վարպետին թաղում են նրա շինած վանքի պատի տակ, անունն էլ դնում Մակարավանք:

***

Մաթոսավանք

Մաթոսավանք, Դիլիջանի տեսարժան վայրեր

Գտնվում է Ջուխտակ վանքի մոտակայքում։
Վանական համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցել է Իվանե Զաքարյանի որդի Ավագ (այլ աղբյուրներում Սարգիսը) 1247 թվականին՝ իր մահից մոտ 3 տարի առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *