ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐ ՀՆԱՎԱՅՐ (ԹԵՅՇԵԲԱԻՆԻ)

 

ԹԵՅՇԵԲԱԻՆԻ – ուրարտական քաղաք-ամրոցը հիմնադրվել է Ք.ա. 685-645 թթ.` Ուրարտուի թագավոր Ռուսա Բ-ի կողմից, Թեյշեբա աստծո պատվին: Գտնվում է Երևան քաղաքի հարավ- արևմտյան արվարձանում, Կարմիր Բլրի վրա: Քաղաքը զբաղեցրել է 100,0 հա տարածություն, բուն միջնաբերդը` 4,0 հա: Եղել է խոշոր վարչատնտեսական կենտրոն, երկհարկ միջնաբերդով, որտեղ տեղակայված են եղել բրուտագործական, զինագործական, մետաղագործական արհեստանոցներ, գինու և գարեջրի մառաններ, հացահատիկի շտեմարաններ, անասնանոցներ (առաջին հարկ), սյունաշար սրահներ ու բնակելի սենյակներ (երկրորդ հարկ): Թեյշեբաինիի պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութը կարելի է տեսնել ՙԷրեբունի՚ պատմահնագիտական արգելոց – թանգարանում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *