ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ԸՍՏ ԴԵՄՔԻ ՖԻԶԻՈԳՆՈՄԻԿԱ- Նախագիծ

Նախագծի ընթացքում մենք ընտրել ենք դասավանդողների և կատարել նրանց ֆիզիոգնոմիկայի վերլուծությունը։

Արփի Թովմասյան

Միսս Արփին ունի քառակուսի դեմքի ձև։ Դեմքի այս ձևը հաճախ է հանդիպում քաջ, բայց միևնույն ժամանակ խիստ անձնավորությունների մոտ: Նրանք ձգտում են հասնել բարձունքների, հասնել իրենց առաջ դրված նպատակներին և հասնել հաջողության ամեն ինչում։ Դեմքի այս ձևն ունեցող կանայք ձգտում են ավելի շատ իշխել, քան ենթարկվել, ինչպես անձնական, այնպես էլ հասարակական կյանքում: Նա ունի մաշկի կարմրավուն երանգ – այսինքն կրակի գույնի, ինչպես և նրա այրող մազերը։ Սակայն նրանք, որպես կանոն ոչ միայն կարողանում են ամեն մանրուքից բորբոքվել, բարկանալ(ինչպես կարող է անել Միսս Արփին անկարգ ուսանողների հետ մնալուց), այլ նաև նրանք աչքի են ընկնում համառությամբ, աշխատասիրությամբ!!
Նաև նա ունի քառանկյունաձև ճակատ, ինչը խոսում է նրա փիլիսոփայական էության մասին։

Դիմագծերը պարունակում են նաև՝
Ձիու աչքեր – խոշոր աչքեր՝ եռանկյունաձև տեսքով
Շատ հաճախ նման աչքերը վկայում հանգիստ, ազատության ձգտող անձի մասին:
Սեպաձև հոնքեր – Սեպաձև հոնքերը նշան են ցանկության, ռիսկի և արկածների, նրանց ավելին
անվանում են “ծովահենային” հոնքեր: Նրանց տերերը ստեղծողներ են և հանճարներ ֆինանսական հարցերում, ռոմանտիկայի և ճանապարհորդների:
Ներդաշնակ բերան – Եթե ներքևի և վերևի շուրթերը հավասար են , հատվում են մի կետում, նման բերանը անվանում են ներդաշնակ բերան։ Այսպիսի բերան ունեցող մարդիկ հաճելի են և գրավիչ, նրանք հաջողակ են, աշխատասեր, պատասխանատու, վայելում են շրջապատողների հարգանքը, համարվում են լավ աշխատակիցներ:

Տաթև Ավետիսյան

Ընկեր Տաթևը ունի երկարավուն դեմք – Այս դեմքի ձևը համարվում է արիստոկրատական, քանի որ լրիվ ներկայացնում է մարդու տեսակը, ինչպես ինտելեկտուալ, հավասարակշռված և զգայուն մարդ տեսակ: Այս դեմքի ձևին պատկանող մարդիկ իշխող են, բայց դա չի խանգարում նրանց լինել ազնիվ և իմաստուն ղեկավարներ:

Հողի գույն –  Ամենատարածված մաշկի գույնն է՝ դեղնաշականակագույն: Այսպիսի մաշկի գույն ունենում են ինքնավստահ և միևնույն ժամանակ վստահելի մարդիկ: Նրանք գնահատում են ուրիշների օգնությունը և երբեք անշնորհակալ չեն լինում: Նրանք լավ հիշում են ոչ միայն լավը, այլ նաև վատը, և որոշակի առումով հիշաչար են:
Այսպիսի մարդկանց հունից հանելը դժվար է, բայց եթե միևնույն ժամանակ բարկության դեպքում նրանք նման են փոթորկի:

Կլոր ճակատ –  մտավոր առանձնահատկության, հարգանքի և հպարտության ձգտման նշան է:

Դիմագծերը պարունակում են նաև՝

Աչքից ներքև տեղակայված, չարտահայտված այտոսկրեր – Բնութագրում է այն մարդկանց, որոնք ռիսկի են դիմում ծայրահեղ դեպքում:
Կապիկի աչքեր – Այս աչքերը բնորոշ են խորամանկ մարդկանց
Սեպաձև հոնքեր – Սեպաձև հոնքերը նշան են ցանկության, ռիսկի և արկածների, նրանց ավելին անվանում են “ծովահենային” հոնքեր: Նրանց տերերը ստեղծողներ են և հանճարներ ֆինանսական հարցերում, ռոմանտիկայի և ճանապարհորդների:
Լայն բերան բարակ շուրթերով – Լայն բերանով մարդիկ, որպես կանոն, լավ ծնողներ են։ Նրանք չեն սվսվացնում երեխաների հետ, այլ դաստիարակում են խիստ՝ հմտորեն գտնելով դաժանության և դաստիարակության սահմանը։ Տարիների հետ իմաստությունը և դիվանագիտությունը կզարգանան, միայն պետք է մշակել այդ որակները, այլ ոչ մղել ետին պլան։ Անհրաժեշտ է հիշել, որ ներդաշնակ շփումների համար պետք է գնալ փոխզիջումների։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *