Կանադա

Կանադայի դիրքը

Դասի հղում։

    1. Բնութագրեք Կանադայի աշխարհագրական դիրքը:
      Կանադա, պետություն Հյուսիսային Ամերիկայում, Ազգերի բրիտանական համագործակցության անդամ։ Զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային մասը։ Սահմանակցում է միայն ԱՄՆ-ին։ Ողողվում է Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ջրերով։ Տարածությունը 9.976.000 կմ² է, բնակչությունը՝ 35 մլն մարդ (2015 թվականի դրությամբ)։ Մայրաքաղաքը՝ Օտտավա։ Վարչականորեն բաժանվում է 10 նահանգի և 2 տերիտորիայի։
    2. Որո՞նք են Կանադայի զարգացման նախադրյալները:
      Տարածքի մեծ մասը հարթավայրային է, արևմուտքում՝ լեռնային. 800 կմ լայնությամբ ձգվում է Կորդիլիերների լեռնային համակարգը: Մեծ ձգվածության (մոտ 4600 կմ) հետևանքով երկիրը գտնվում է արկտիկական, մերձարկտիկական և բարեխառն կլիմայական գոտիներում: Ձմռանն ամենուրեք առաջանում է կայուն ձնածածկույթ (հաստությունը`   մինչև 150 սմ): Երկրի հյուսիսում բազմամյա սառածություն է: Գետային ցանցը խիտ է, հարուստ`   ջրաէներգետիկ պաշարներով: Հարթավայրերում ձևավորվում են լճագետային համակարգեր:

      Անտառները, որոնք զբաղեցնում են Կանադայի տարածքի կեսից ավելին, երկրի գլխավոր հարստություններից են: Անտառներում կան հազվագյուտ շատ ծառատեսակներ, օրինակ՝ թավոտ, փոքր-ինչ կապտավուն ասեղնատերևներով ճերմակ եղևնին, շաքարաթխկին, կարմիր թխկին և այլն: Ահա թե ինչու Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկու տերևը, իսկ կանադական բնափայտն ու թուղթը հայտնի են ամբողջ աշխարհում:

      Կանադայի առաջին նախադրյալը ԱՄՆ– ին սահմանակից լինելն է և հետևաբար Հարավում ունի ռեսուրսների մեծ պաշար, որոնցից աչքի է ընկնում ցորենը, եգիպտացորենը, քիչ քանակությամբ բամբակը և այլն:

    3. Որո՞նք են Կանադայի տնտեսության առաջատար ճյուղերը։
      Կանադան ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրների շարքում զբաղեցնում է 11- րդ տեղն աշխարհում: Այն աշխարհի առևտրային տասյակի երկրներից մեկն է բարձր մակարդակ ունեցող տնտեսությամբ: Կանադան խառը տնտեսություն ունեցող երկիր է, որն առաջ է անցել ԱՄՆ- ից և արևմտյան եվրոպայի երկրների մեծ մասից: Բայց այնտեղ դեռ նավթը անկայուն գին ունի:

      արդյունաբերություն — զարգացած է գունավոր մետալուրգիան, էլեկտրաէներգիայի արտադրությունը, անտառային արդյունաբերությունը։
      գյուղատնտեսություն — այստեղ առաջատարը անասնապահությունն է
      ծառայություններ։

    4. Առանձնացնել և դուրս գրել Կանադայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր։

 

Կանադայում կան միլիոնավոր լճեր։

⦁ Մաքուր ջրի ամենամեծ պաշարներն են Կանադայում։

⦁ ԱՄՆ-ի և Կանադայի միջև սահմանը աշխարհի ամենաերկար սահմանն է։

⦁ Հյուսիս-ամերիկյան կուղբը կանադայի ազգային կենդանին է։

⦁ Կանադայի դրոշի վրա պատկերված է թխկիի տերևը։ Բոլորին հայտնի է թխկիի օշարակը(Кленовый сироп), որն օգտագործվում է բլիթների հետ։

  1. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել Կանադայի գլխավոր շրջանները և ափերը ողողող օվկիանոսերը, ծովերը, նեղուցները և լճերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *