Իմ մասին

Ողջույն բոլորին,  ես Գրիգորյան Լիլիթն եմ։ 14 տարեկան եմ, ծնվել եմ 2005 թ․  նոյեմբերի 1ին։ Սովորել և ավարտել եմ  Հ․ Իսակովի անվան թիվ 132 հիմնական դպրոցը։ Դպրոցից բացի 2,5 տարի  այցելել եմ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ ԹՈՒՄՈ-ում ընտրել էի հետևյալ ճյուղերը՝ Նկարչություն, Ֆիլմերի ստեղծում, Անիմացիա, 3D  մոդելավորում, Լուսանկարչություն, Խաղերի ստեղծում։ 9 տարեկան հասակում այցելել եմ  “DDD” մարզահամալիր, որտեղ և սովորել եմ լողալը։
Ազատ ժամանակ սիրում եմ  նկարել, երգ լսել(երբեմն պարել՝ երգեր լսելով), սպորտով զբաղվել, ֆիլմեր և սերիալներ դիտել, նոր ուտեստներ պատրաստել և այլն։ Լսում եմ POP և  K-POP։
Շատ եմ սիրում կենդանիներին, որից ամենաշատը սիրում եմ շներին և ճագարներին։ Ինքս պահում եմ շուն։  Նրա անունը Կոկո է և շուտով կլրանա նրա 4 ամյակը։ Երազում եմ ճամփորդել դեպի Հարավային Կորեա, Իտալիա և Ֆրանսիա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *