Ընթերցողական նախագիծ

“Ամեն ինչը կարևոր է, բայց ամենակարևորը արհեստն է”  իմ կարծիքը ՝
Հովիվը շատ ճիշտ վարվեց արքայազնի հետ, քանի որ արքայանզն լինելու համար միայն ժառանգություն հարկավոր չէ։ Նա պետք է ապացուցի որ նա ուժեղ է, խելացի և շատ այլ բաների է ունակ։ Եվս մի պատճառ թե ինչու հովիվը ճիշտ վարվեց, դա այն էր որ նա ստիպեց տղային նոր հմտություն ձեռք բերել, որպեսզի հանգիստ իր աղջկան տա նրան,իսկ տղան իր հերթին  հանուն սիրո կատարեց նրա պահանջարկը։

“Ասք լավաշի մասին”   իմ կարծիքը ՝
Արամը շատ լավ լուծում էր գտել հաղթելու համար, սակայն ինձ համար դեռ հարցական է մնում այն, թե ինչպես մյուները չկռահեցին Արամի խորամանկությունը։

“Զրույց  շնչի մասին”  իմ կարծիքը ՝
Այս նյութը ցույց է տալիս որ աշխատանքի մեջ պետք է մարդ իր շունչն ու հոգին ներդնի, քանի որ առանց դրա այն հաճելի չի լինի անելը և արդյունքում մարդու մոտ ոչինչ չի ստացվի։

“Առաջին դարբինը”  իմ կարծիքը՝
Դավիթ մարգարեն միակ դարբիններ աշխարհում, քանի որ մյուսները նրա պես չէին կարողանում շիկացած երկաթին ձեռքով դիպչել (նրանց ձեռքերն այրվում էին)։ Եվ եթե չլիներ այն տղան, ապա այդպես էլ կշարունակվեր։ Նա ստեղծեց մի գործիք, որի շնորհիվ կարելի էր պահել և ծռել երկաթը։

 Այս տեքստերն  արհեստների, ունակությունների և հնարամտության մասին են։ Հենց դրանով էլ նմանվում են։
Սակայն նայելով այն փաստին, որ նյութերն իրար նման են, դրանք ունեն տարբեր իմաստ և տարբեր բաներ են ուսուցանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *