Եղիշե Չարենց. հուշեր

Մի անգամ Չարենցը համալսարանում ուսանողներին պատմում էր իր տպավորությունները Եվրոպա կատարած ճանապարհորդություններից: Ուսանողները բազմաթիվ ու բազմատեսակ հարցեր էին տալիս պոետին, և նա պատասխանում էր ոգևորված ու մանրամասն: Դահլիճի վերջում նստած էր մի նիհար, հիվանդ տղա: Գունատ էր տղան, արտահայտիչ, մեծ-մեծ աչքեր ուներ, հուզված դեմք ու բարձրահասակ էր: Տղան կանգնեց ու դիմեց Չարենցին.
– Ասացե՛ք, խնդրե՛մ, պոե՛տ, ո՞ր փողոցն էր ամենալավը Ձեր տեսած փողոցներից ու ո՞ր քաղաքում էր այն:
Չարենցն ուշի-ուշով նայեց պատանու աչքերին, մի պահ լռեց ու կարծես ծածուկ, կարծես շշուկով ասաց.
– Ամենալավ փողոցը Երևանի Նայիբի քուչան է…
Դահլիճը լցվեց շշուկով. բանաստեղծն անհավատալի բան ասաց: Նայիբի քուչան մի նեղ փողոց էր՝ ծուռումուռ, անլույս, անգույն, ամայի ու անմարդաբնակ:
– Որովհետև այնտեղ է ապրում իմ սիրելի կինը,- շարունակեց Չարենցը:
Դահլիճը թնդաց ծափերից…

 

Իզաբելա Չարենց

14095837_1763883033882759_8143885651084884962_nԱմառը շոգ էր:37 թիվն էր:Չարենցն ասաց.<<Արի ես քեզ երեխաների հետ Դարաչիչակ ուղարկեմ,էնտեղ հով է,քեզ լավ կզգաս>>:Նա ինձ երկու երեխաների հետ մեքենա նստեցրեց ու տարավ:Էնտեղ` վերևի հարկում, մի սենյակ վերցրեց:Գրողների հանգստյան տունն էր:Երեխաների հետ մի ամիս ապրեցի:Չեմ հիշում `ով էր,եկավ ասաց` դուք պիտի այս սենյակը ազատեք:Ասում եմ`ինչու:Ասում է.<<Մեկ ամիս ապրել եք,բավական է,հիմա էլ պիտի ուրիշներնապրեն>>:Ասում եմ.<<Բա ես ո՞ւր գնամ,սպասեք մի քանի օր,Չարենցին հայտնեմ,որ գա մեզ տանի Երևան>>:Նա չսպասեց:Իմ իրերը սենյակից դուրս հանեց:Ճամպրուկս վերցրի,ներքև իջեցրի:Պատշգամբում հով էր,շուրջբոլորը`բաց,երկու երկաթյա մահճակալ դրեցի,երեխաների համար տեղ շինեցի այնտեղ և ինքս էլ նրանց հետ պառկեցի:Գիշերը շատ վատ քնեցի,որովհետև վախենում էի:Շուրջբոլորը բաց էր,ցուրտ էր,մտածում էի`երեխեքը կմրսեն:Առավոտյան փնտրեցի մի մարդու,որ ասեր Չարենցին,որ էսպիսի դրության մեջ եմ:

 

Աստղիկ Ղոնդախչյան

13423881_1736273646643698_2055336082615020753_n

Աստղիկ Ղոնդախչյան
«Եղիշը մեր տանը չէր եղել, հայրս շատ խիստ էր: «Երեք երգ տխրադալուկ աղջկան» Արտավազդը նվիրեց ինձ: Չարենցը ինձ խայտառակել էր: Հայրս ասում էր. «Աստղիկ՝ հասկցանք, էլ ինչ պետք կար Ղոնդախչյանի»: Ես տխրադալուկ չէի: Ես շատ զվարթ էի: Մի անգամ փողոցի անկյունում դեմս ելավ՝ ձեռքին մի վարդ: Վարդը նվիրեց ինձ:
— Այս վարդը կչորացնեմ:
— Վահ, ինչո՞ւ վարդս չորացնես, — խոսքս կտրեց նա:
— Որ պահեմ, — շարունակեցի ես:
Այդ վարդի թերթերը պահել եմ մինչեւ հիմա»

Նվարդ Ալիխանյան

Նվարդ Ալիխանյան

…Բայց ահա և նա:Դուրս եկավ դանդաղ,զգեստի թավշե ծոպքերը սահեցրեց շուրջը,անցավ ու կանգնեց բեմառաջքի մոտ:Սլացիկ հասակ,բարեձև մարմին,պարանոցի շուրջն`ալիքվող մազեր….Դահլիճում մարեցին վերջին շշուկները:Նվարդն էր երգում…

Հ.Չարխչյան

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *