Մայրենիի ֆլեշմոբ 9-12-րդ դասարաններ

* Обязательно
Անուն, ազգանուն *

Լիլիթ Գրիգորյան

Դպրոց, դասարան *
Քոլեջ, 1-1 կուրս
1.Լրացրո՛ւ առաջին տան բաց թողած բառը: Ովքե՞ր են նշված կանայք Տերյանի այս բանաստեղծության մեջ: Այստեղ միշտ քեֆ ու հանդես է. Կեցցե՜ ․․․․․․:Ա՜խ, շեն է տունն այս, շե՜ն է,Բայց ափսոս չկա Աշխենը:Անպակաս այս տան վարդըԾաղկի՜ մեր քնքուշ Նվարդը: Այս տունը միշտ անուշ է. Այստեղ է անուշ Անուշը: Եվ ինչպես մարդիկ չարբեն, Քանի այստեղ է Արփին…
«Օհաննես»-ն է։ Նշված կանայք Հովհ. Թումանյանի դուստրերն են:
2․ 4090, 4, Իսահակյան: Ի՞նչ կապ կա այս ամենի մեջ:
Խոսքը Արագած լեռան մասին է: 4090 լեռան բարձրությունն է, 4-ը գագաթների թիվը, Ավ.Իսահակյանը` այն պոետը, ով բազմաթիվ բանաստեղծություններ է ձոնել այս լեռանը:
3․ Ո՞ւմ մասին է գրել Եղիշե Չարենցը, ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Դեմը — դաշտն էր անծայր, իսկ հեռվում — Մասիսը,Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օրԲարձրացել էր ինքը և սառցանիստԳեղեցկությամբ գերվել։
Չարենցը գրել է Խաչատուր Աբովյանի մասին: Հատվածը «Դեպի լյառը Մասիս» պոեմից է:
4. Փոխադրի՛ր աշխարհաբար և մեկնաբանի՛ր. «Բժի՛շկ, բժշկեա՛ զանձն քո»:
բժիշկ, բժշկիր ինքդ քեզ։
Իմաստը՝ նախ քե՛զ ուղղիր։
5. Տրված եռյակներից ընտրի՛ր մեկական բաղադրիչ (արմատ, ածանց) և կազմի՛ր բարդ ածանցավոր բառեր. օդանցք – տարեմուտ – հարավարևելյան, մեծահարուստ – կերպար – տիկին, չխոսկան – անգթություն– զրպարտանք, վարչապետ–ստորագրություն –սրբազան:
6. Բացատրի՛ր «իններորդ ալիք», «սիրամարգի փետուրներով ագռավ» թևավոր արտահայտությունները: Տո՛ւր ծագման մեկնաբանությունները:
«իններորդ ալիք» – Հ․ Այվազովսկու հայտնի նկարներից է։ Օգտագործվող իմաստը՝ հեղափոխիչ ազդակ, փուլ
«սիրամարգի փետուրներով ագռավ» – Օգտագործվող իմաստը՝ տհաճ, այլանդակ ներքինը; էությունը պաճուճապատող
7. Մեկնաբանի՛ր տրված դարձվածքների իմաստները. ուղտի պարը կամրջին բռնել, կրակե շապիկ հագցնել, բաքոսին ուխտ գնալ, գույները թանձրացնել:
ուղտի պարը կամրջին բռնել – անտեղի ու վտանգավոր քայլ կատարել
կրակե շապիկ հագցնել – մեկի վզին դժբախտ, տանջալից կյանք փաթաթել
բաքոսին ուխտ գնալ – շվայտ կերուխումով զբաղվել, այդպիսի կյանքով ապրել; խմել, հարբել
գույները թանձրացնել – չափազանցնել
8․«Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք․․․․․» Շարադրի՛ր քո խոհերը, մտորումները այս արտահայտության շուրջ։
Կյանքը շարունակելուց առաջ արժե մտացել ներկայի մասին։ Թողնելով ներկա և անցնելով ապագա առանց մտածելու շատ սխալը։ Ինքս կարդալով Աշոտ Բլեյանի այս վերնագրով գիրքը կարող եմ ասել, որ կարևոր է պահպանել ազգը, որպեսզի հայությունը չկորչի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *