Մաթեմատիկական նախագծերի ամփոփումը

Այս ուսումնական տարին լցված էր բուռն հիշողություններով և նախագծերով։
Տարվա սկզբում բավականին հետաքրքիր նախագիծ ունեցանք թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաների և Ֆիբոնաչիի թվային շարքի մասին։ Պրոգրեսիաների մասին լսած եղել էի և ուսումնասիրելով դրանք՝ ավելի լավ իմացա։ Իսկ Ֆիբոնաչիի թվային շարքի մասին, ընդհակառակը, առաջին անգամ էի լսում։ Այդ թվային շարքը մեզ ամենուր շրջապատում է և զարմանալին այն է, որ քչերը գիտեն դրա մասին։

Հաջորդ նախագիծը ՀՀ ֆինանսական և բանկային համակարգն է, որտեղ խոսվում է բարդ տոկոսների, տարեկան տոկոսադրույքի և ՀԽՍՀ պետական բանկերի կողոպուտների մասին։ Այս ամենին միանում է ևս մեկ նախագիծ՝ Բանկեր, Վարկեր, Ապառիկներ, Հիփոթեք։
Մաթեմատիկա առարկան բացեց իմ աչքերը ֆինանսական և բանկային խնդիրների առջև և սովորեցրեց դրանց որոշակի լուծումներ տալ։ Ունեցանք քննարկումներ տվյալ ոլորտում աշխատողների և մասնագետների հետ, որի շնորհիվ ստացանք օգտակար գիտելիքներ։ Վստահ եմ այլ դպրոցներում կամ քոլեջներում այսպիսի հնարավորություններ չկան։ Ամեն անգամ մտածելով այդ փաստի շուրջ ավելի ու ավելի եմ ուրախանում այս քոլեջ ընդունվելու համար։

Այնուամենայնիվ սա դեռ ամենը չէ։ Իհարկե մենք ունեցել ենք նախագծեր մաթեմատիկայի գիտության հետ կապված, որոնց մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այս հղումներով՝ գլուխկոտրուկներ, ավանդներ, օլիմպիադա և այլն։ Որոշ բաներ կարող եք տեսնել իմ առաջին կիսամյակի ամփոփուման մեջ։

Իսկ ամենա, ամենասիրելի նախագիծն իմ համար՝ դա հայտնի կին բնագետների մասին է։ Ես ներկայացրել եմ Ելենա Կորնարո Պիսկոպիային, ով իրավաբան, փիլիսոփա, մաթեմատիկոս և առաջին կին գիտությունների դոկտոր էր։ Նաև այդ թեմայի շուրջ մի հոյակապ ֆիլմ դիտեցի, որի անունը “Скрытые фигуры” է։ Սա էլ իմ կածիքը ֆիլմի մասին։

Ինձ թվում է, որ տարին կավարտվի այնպես՝ ինչպես և սկսվել էր։ Չափազանց ուրախ եմ, որ մասնակցեցի բոլոր այս նախագծերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *