Սոցիալական դեր

Սոցիալական դեր, սոցիալական որևէ համակարգի շրջանակներում միևնույն դիրքը գրավող մարդկանց վարքագծի կայուն ձև։

Սոցիալական դերի կատարման հաջողությունը պայմանավորված է անձնավորության սոցիալական ստատուսով և սոցիալական դերով։ Անձնավորության ձգտումը՝ բարձրացնել իր սոցիալական ստատուսը, որն էլ կապված է սոցիալական դերի կատարման որակի հետ․ այդ ձգտումը շատերի համար վարքի հզոր դրդապատճառ է։ Ստացվում է, որ սոցիալական դերն իրենից առաջացնում է վարքագծի որևէ անհատական տեսակ, ինչն էլ հանդիսանում է մարդու “ես”-ը։

Սոցիալական դեր արտահայտում է մարդկանց վարքագծի սոցիալ-տիպական կողմերը։ Միևնույն անձնավորությունը կատարում է տարբեր դերեր՝ ղեկավար, ենթակա, ծնող, այցելու, ընկեր և այլն։ Այսինքն անձնավորությունը կատարում է իրեն բնորոշ մի քանի տիպեր, որն էլ արտահայտում է իր վարքագիծը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *