Կյանքի իրավունք; Սովորութային իրավունք

Կյանքի իրավունք 

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից, ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»: Կյանքի իրավունքը ցանկացած մարդու իրավունքների անբաժանելի մասն է, որը պաշտպանվում է օրենքով։ Կյանքի իրավունքը պետության վրա դնում է պարտականություն անել ամենը կյանքի իրավունքի պահպանման համար, որպեսզի մարդու կյանքը չվտանգվի, և որպեսզի կյանքի նկատմամբ ոտնձգությունների դեպքում գործի քննությունը տարվի արդյունավետ` արագորեն բացահայտելով և պատասխանատվության ենթարկելով մեղավորներին, ինչպես նաև ապահովելով տուժողների հարազատների ներգրավումը դեպքերի քննությանը և պետության հոգածության ներքո գտնվող անձանց արդարացի փոխհատուցման տրամադրումը:

Կյանքի իրավունք, այն համոզմունքն է, որ յուրաքանչյուր ոք ունի ապրելու իրավունք և ոչ մի այլ անձ, ներառյալ կառավարությունը, չպետք է զրկի որևէ մեկին ապրելու իրավունքից։ Կյանքի իրավունքի գաղափարը (հայեցակարգը) ծագել է մահապատժի, պատերազմի, հղիության արհեստական ընդհատումների, էվթանազիայի, ոստիկանության դաժանության, արդարացվող մարդասպանության և կենդանիների իրավունքների վերաբերյալ բանավեճերում։ Տարբեր անհատներ կարող են չհամաձայնել, որ թվարկված նման խնդիրները բնորոշ են իրեն տարածաշրջանին։ Կյանքի իրավունքը պետության վրա դնում է պարտավորվածություն անել ամեն ինչ որպեսզի մարդու կյանքը չվտանգվի, իսկ մարդասպանության դեպքում, գործը հետաքննվի էֆֆեկտիվ կերպով։

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի ընդունած՝ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածում` յուրաքանչյուր ոք ունի կյանքի ազատության և սեփական անձի անձեռնմխելիության իրավունք։ Իսկ «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը կյանքի իրավունքը դիտարկում է որպես յուրաքանչյուր մարդու անկապտելի իրավունք։ Հայաստանի Հանրապետությունում համաձայն ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածի «Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել կյանքից, ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի»։

Մարդու կյանքի իրավունքի ծագման պահը ուղղակիորեն ամրագրված չէ ՀՀ օրենսդրության մեջ, սակայն ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք։ «Յուրաքանչյուր ոք» տերմինը կարելի է մեկնաբանել լայն առումով` դրա տակ հասկանալով նաև դեռևս չծնված երեխային։ Այսպիսով, ՀՀ օրենսդրության ձևակերպումից կարելի է ասել, որ կյանքի իրավունքը սկսվում է մինչև երեխայի ծնվելը։ Բայց օրենսդրական երաշխիքներ, առավել ևս, քրեաիրավական պաշտպանություն դրա համար նախատեսված չէ։

Հայաստանը, լինելով Եպրոպայի խորհրդի անդամ, 1998 թվականի նոյեմբերի 1-ին միացել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին փոփոխված 11-րդ արձանագրությանը։ Կոնվենցիան ստորագրած կառավարությունները հաշվի են առել, որ Եվրոպայի խորհրդի նպատակն իր անդամների միջև առավել միասնություն ձեռք բերելն է, և որ այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պահպանումն է։ Կոնվենցիայի Հոդված 1-ով՝ Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը, սահմանվել է, որ կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում։ Դրանք են՝ կյանքի իրավունքը, խոշտանգումների արգելումը, ստրկության և հարկադիր աշխատանքիարգելումը, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը, արդար դատաքննության իրավունքը, պատիժ` բացառապես օրենքի հիման վրա, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, մտքի, խղճի և կրոնի ազատությունը, արտահայտվելու ազատությունը, հավաքների և միավորման ազատությունը, ամուսնության իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խտրականության արգելումը, արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղումը, օտարերկրացիների քաղաքական գործունեության սահմանափակումը, իրավունքների չարաշահման արգելումը, իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանները։ ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների առնչությամբ պարտադիր քաղաքական ուժ ունեն այդ պետությունների համար, ինչպես նաև այն նոր պետությունների համար, որոնք ընդունում են ԵԱՀԿ կանոնները կազմակերպության մասնակից պետություն դառնալիս։ ԵԱՀԿ պարտավորությունների շրջանակներում ևս պետությունները պետք է պաշտպանեն քաղաքացիների Կյանքի իրավունքը[6]։ հասանելի է 20.07.2020թ.1989թ-ին Վիեննայում թեմատիկ քննարկման ժամանակ ամրագրվել է, որ այն մասնակից պետություններում, որտեղ մահապատիժը չի վերացվել, մահվան դատավճիռ կարող է արձակվել միայն ամենածանր հանցագործությունների համար՝ հանցագործության կատարման պահին գործող օրենսդրության համաձայն և չխախտելով ստանձնած միջազգային պարտավորությունները։

Կյանքի իրավունքը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է՝ «Զգալիորեն նվազեցնել բռնության բոլոր ձևերը և դրանց առնչվող մահերի ցուցանիշը» :

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 

Սովորութային իրավունք

Հին Հայաստանի իրավունքի գլխավոր աղբյուրն է եղել սովորութային իրավունքը։ Սովորութային իրավունքը իրավունի աղբյուր է եղել ոչ միայն ստրկատիրական Հայաստանում, այլ նև ֆեոդալական։ Սովորութային իրավունքի նորմերով էին կարգավորվում հասարակական հարաբերությունների շատ կողմեր։ Հայ ժողովրդի կենցաղում մինչև 19-րդ դարի վերջը զարմանալի պահպանողականությամբ հասել են տոհմատիրական, հին նահապետական կյանքի և հասարակական-ընտանեկան սովորույթների (ավանդույթների) մնացուկները, որոնց նյութական հիմքը եղել է մինչև նույն ժամանակաշրջանը պահպանված գյուղական համայնքը։ Սովորութային իրավունքի նորմերը, չնայած պետության հետագա օրենսդրական գործողությանը, այնուամենայնիվ, շատ անգամ կարողցել են պահպանել իրենց գոյությունը գործող օրենքին կից այն աստիճան, որ հաճախ հստակ սահման չի գծվել օրենքի և սովորույթի միջև։

 

Սովորութային իրավունքի աղբյուրների կողքին ըստ հայ մատենագիր և օտար աղբյուրների, իրավունքի աղբյուր են եղել նաև թագավորների իրավական ակտերը։ Ըստ այդ աղբյուրների հայոց թագավորների հրապատակել են հրովարտակներ, հրամաններ, օրենքներ, որոնք պարունակել են իրավական նորմեր։ Սակայն ավելի գործուն դեր են խաղացել սովորութական իրավունքի նորմերը։

 

Սովորութային իրավունքի ավանդական դերը հասարակական հարաբերություններում այնքան ուժեղ և արմատացած է եղել, որ կարիք չի զգացվել այդ ամենը գրավոր ձևերի վերածելու՝ ընդհուպ մինչև 12-րդ դար։ Թերևս սովորութական իրավունքի այդ ընդհանրացած բնույթին պետք է վերագրել «հայ թագավորների օրենսդրական գործունեության սղությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *