Ամառվա պայծառ մի օր

Ամառվա մեր արկածները սկսվեցին հենց այսօր` հունիսի 2-ին։ Հավաքվելով զբոսաշրջության բաժնի կուրսերի ուսանողներով և ուսուցիչներով, մենք ուղեւորվեցինք դեպի Երևանյան լիճ ռաֆթելու։

Մեզ ջերմ ընդունեցին “Հայկական թիավարության ազգային ասոցիացիա”-ում և քննարկելով մասնակիցների դասավորվածությունը` բոլորն անցան անվտանգության ժիլետները հագնելուն։ Այս անգամ մասնակիցների քանակը մեծ էր, այդ իսկ պատճառով մենք բաժանվեցինք երեք խմբի։

Ահավոր վախ ունեի ռաֆթինգի հետ կապված, սակայն միաժամանակ շատ էի ցանկանում մասնակցել դրան։ Վերջիվերջո վստահելով ուսուցիչներին և անձնակազմին և որոշեցի նույնպես մասնակցել թիավարությանը։

Օրը տաք էր, նույնիսկ շոգ, իսկ իմ անհամբեր թիավարելու ցանկությունը ավելի էր ջերմացնում շուրջը։ Վայրն էլ այնքան հանգիստ և խաղաղ էր, որ ես չէի ցանկանում այնտեղից հեռանալ։

2 ժամ անց հասնում է նաեւ թիավարելու իմ հերթը և ես վերջապես ոտք եմ դնում նավակը։ Մինչ այդ ինձ բացատրեցին ընթացքի նրբությունները և կիսվեցին իրենց հմտություններով։ Հավաքվեց 3 խումբը, պատրաստեցինք և մենք հեռացանք ափից։ Սկզբում անսովոր էր, սակայն 1-2 րոպե անց ես հասկացա ամեն ինչ և սկսեցի ճիշտ թիավարելու ձևը։ Այնքան լավ էր և ապահով, որ ես նույնիսկ հասցրել էի իմ վախերի մասին մոռանալ և վայելել ընթացքը։ Իհարկե ցավում եմ, որ չստացվեց նախորդ անգվա ռաֆթինգին էլ մասնակցել, սակայն հիմա ավելի ուրախ եմ, որ գոնե երկրորդ հնարավորությունը բաց չթողեցի։

Մեր արկածները ավարտվեցին վառ տպավորություններով, ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *