Շուկայական համակարգ` կառուցվածքը և բաղադրիչները

 

 

Շուկան դա ցանկացած փոխհարաբերություն է, որի մեջ ներգրավված են մարդիկ, ինչպես նաև դա երկրի մեջ փոխանակման ոլորտ է, փոխհարաբերություններ երկրների միջև, որը կապում է արտադրողներին և սպառողներին։

Շուկայի հասկացությունը իր մեջ է ներառում 4 կարևոր կետ`

•Արտադրություն

•Վերաբաշխում

•Փոխանակում

•Սպառում

Տնտեսական կյանքի վերջին կետ է համարվում Սպառումը, սակայն առանց արտադրության հնարավոր չէ ապրանք ստեղծել։ Վերաբաշխումը կարևոր դեր է խաղում սոցիալական հարաբերությունների կայացման մեջ և հասարակայնության տարբեր շերտերի նյութական դիրքի մեջ։

Փոխանակումը նույնպես ազդեցություն է թողնում արտադրության վրա ապահովվելով անխափան աշխատանքը։ Վերաբաշխումը և փոխանակումը` արտադրության և սպառման միջանկյալ մեխանիզմն են։

Շուկան կատարում է մի քանի գործառույթներ`

• Տեղեկատվական

Շուկայից հնարավոր է քաղել տեղեկատվություն` ապրանքների և ծառայությունների տեսականու և արտադրանքի պահանջարկի վերաբերյալ։

• Միջնորդական

Միջնորդականը թույլ է տալիս վաճառողին գտնել մաքսիմալ հարմար գնորդ կամ ընդհակառակը։

• Գնագոյացնող

Շուկան միջնորդության և մրցակցության շնորհիվ կարող է թելադրել գներ։

• Վերահսկող

Շուկայի ազդեցության տակ փոփոխվում է արտադրությունը, խթանվում է տեխնիկան աճը, աճում է ապրանքի որակը։ Ինչպես նաև շուկան վերահսկում է հարաբերությունները մասնակիցների միջև

• Զտող

Մրցակցության շնորհիվ շուկայից դուրս են մնում թույլ տնտեսությունները։ Ինչը կանաչ լույս է տալիս ավելի լավ որակ ունեցող կազմակերպություններին։

 

Շուկայի կառուցվածքը դա ներքին կառույցն է, տեղակայումը, առանձին հերթականությունը և յուրաքանչյուր էլեմենտի կշիռը ընդհանուրի մեջ։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *