Հայ ադրբեջանական պատերազմ

Իրադարձությունների ժամանակագրություն

Սեպտեմբերի 27

Ըստ Արցախի նախագահի մամուլի քարտուղարի՝ առավոտյան սկսված ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում`մայրաքաղաք Ստեփանակերտը: Ստեփանակարտում հայտարարվել է օդային տագնապ։ Ըստ ՀՀ ՊՆ խոսնակի՝ հայկական կողմը խոցել է ադրբեջանական երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ, Ադրբեջանը ունեցել է նաև մարդկային և տեխնիկական կորուստներ, մասնավորապես 3 տանկի կորուստ։ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով։ Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի քաղաքացիական բնակչության շրջանում կան կորուստներ։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկրի տարածքում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է երկրում ռազմական դրության և ընդհանուր զորահավաք հայտարարելու մասին։ Ըստ տեղեկատվական փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝ Ադրբեջանում արգելափակվել են գրեթե բոլոր սոցիալական մեդիաները. Facebook, Youtube, Whatsapp, TikTok, աշխատում է միայն Twitter-ը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Արցախի դեմ լայնածավալ պատերազմում Ադրբեջանի հետ կռվում է նաև Թուրքիան, որը ներկայացված է մեծաքանակ ռազմական տեխնիկայով, օդուժով և վարձկան զինվորներով։

Սեպտեմբերի 28

Սեպտեմբերի 28-ին Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված 28 զինծառայողների անունները։ Երկու կողմերի զինված ուժերը պարբերաբար հրապարակում են հակառակորդի զինտեխնիկան ոչնչացնելու տեսանյութեր։ Ադրբեջանը ներկայացնում է հիմնականում Արցախի պաշտպանական զինատեսակների, մասնավորապես «Օսա-ԱԿ»-ներին հարվածելու տեսանյութեր, իսկ հայկական կողմը հրապարակում է Ադրբեջանի հարձակվողական զինտեխնիկայի, մասնավորապես հարվածային անօդաչու սարքերի, տանկերի և այլ մարտական մեքենաներ ոչնչացնելու տեսանյութեր։ Երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի հատվածում և Մատաղիս-Թալիշ հատվածներում։ Հաղորդագրության համաձայն՝ Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայել է բոլոր հարձակումներին՝ հակառակորդին հասցնելով անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես ոչնչացվել է 22 միավոր տանկ, 10 միավոր այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական։

Սեպտեմբերի 29

Սեպտեմբերի 29-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ի հարվածից Վարդենիսում այրվել է քաղաքացիական ավտոբուս։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ժամը 10։30-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ են բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից և ապահովել են «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները։ F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, օդաչուն զոհվել է։ Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։

Սեպտեմբերի 30

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ։

Հոկտեմբերի 1

Մարտունի քաղաքում Ադրբեջանական հրթիռից վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողներ: Հայկական կողմը խոցել է 3 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ և 6 ԱԹՍ: Երեկոյան Ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ թուրքական Ղազիանթեփով ուղարկվել է Ադրբեջան՝ պատերազմին մասնակցելու նպատակով։ Նա նաև հայտնել է, որ տեղեկությունը հաստատված փաստ է, այդ մարդիկ նույնականացվել են և նրանց հետևվում են, նրանք բոլորն էլ կապ ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։

Հոկտեմբերի 2

Արցախի Պաշտպանության բանակի փոխհրամանատար Արթուր Սարգսյանը հոկտեմբերի 2-ի առավոտյան հայտնել է, որ ադրբեջանցի խոցված սպայի մոտ հայտնաբերված իսրայելական «Թադիրա» մակնիշի ռադիոկայանի վերծանման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղություններում խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով։

Հոկտեմբերի 4

Առավոտյան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Ադրբեջանը շարունակում է հրթիռակոծել մայրաքաղաք Ստեփանակերտը «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգերով, ինչին ի պատասխան Արցախի բանակը այսուհետ կթիրախավորի Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները։ Հայտարարությունից քիչ անց Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Վահրամ Պողոսյանը հայտնեց, որ ոչնչացվել է Գանձակի օդանավակայանը, որն օգտագործվում էր նաև Ադրբեջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Երեկոյան Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը հայտնեց, որ Ադրբեջանը սկսել է հրթիռակոծել նաև Շուշին։ Ստեփանակերտում և Շուշիում հրթիռակոծությունների հետևանքով կան քաղաքացիական զոհեր։

Արձագանք

Հակամարտող կողմերից

Հայաստան, Արցախ

«# Հաղթելուենք» կարգախոսը Երեւանի կենտրոնում ՝ ի աջակցություն Արցախի Հանրապետության:

  • Հայաստան Հայաստան Սեպտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։
  • Արցախ Արցախ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, վաղ առավոտյան եղել եմ առաջնագծի հարավային թևում: Տեղում ծանոթացել եմ իրավիճակին, հրամանատարության հետ քննարկել անելիքները: Տղաների մարտական ոգին ու հաղթանակի հանդեպ վստահ տրամադրությունները միայն վարակիչ են: Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերը, անկասկած, պսակվելու են հաջողությամբ։

Հայկական սփյուռք

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) Թրամփի վարչակազմին կոչ է անում ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակի միջոցով խիստ պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրանց բարձրաստիճան զինվորական ղեկավարների դեմ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղում) քաղաքացիական բնակչության դեմ ռազմական հանցագործությունների համար: «Ակնկալում ենք, որ ֆինանսների նախարարությունն օպերատիվ կերպով կգործի, որպեսզի ապահովի այդ պատժամիջոցների կիրառումը։ Նրանք երկուսն էլ ռազմական հանցագործներ են, և ԱՄՆ կառավարությունը պետք է նրանց որպես այդպիսին վերաբերվի»,- հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։

Ադրբեջան, Թուրքիա

  • Ադրբեջան Ադրբեջան – Իլհամ Ալիև․ Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի։
  • Թուրքիա Թուրքիա – «Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան նրա կողքին է, և Ադրբեջանը ունի մեր լիակատար աջակցությունը»,- հայտնել է Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Պետություններ

  • Ռուսաստան Ռուսաստան – Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՂՀ հակամարտության գոտում։
  • Ղազախստան Ղազախստան – Նուրսուլթան Նազարբաևը խնդրում են Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները:
  • Ֆրանսիա Ֆրանսիա – Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կշարունակի ակտիվորեն աշխատել Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
  • Իրան Իրան – Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զարգացումների կապակցությամբ:
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ – Քարտուղար Մայք Պոմպեոն կոչ է անում հակամարտող կողմերին հրադադար հաստատել և դատապարտում է երրորդ ուժերի միջամտությունը։
  • Գերմանիա Գերմանիա – Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար է անհրաժեշտ։
  • Վրաստան Վրաստան – Վախթանգ Գոմելաուրին հավաստիացրել է, որ ղարաբաղյան առճակատման սկզբից Վրաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է Վրաստանի տարածքով Հայաստան ու Ադրբեջան ռազմական բեռների տեղափոխումը օդային ու ցամաքային ճանապարհով, որի մասին կողմերը տեղեկացվել են։
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան – Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ իրենք հույս ունեն, որ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը կմնան հանգիստ ու զուսպ։

Շվեյցարիա Շվեյցարիա – Շվեցարիայի կառավարությունը կոչ է արել դադարեցնռլ ռազմական գործողությունները։

Դրական ու բացասական կողմեր, ազդեցություն, նպատակը, ինչու

Քննարկում
Վարակի պատճառով երկրները ունեցան շատ կորուստներ, այդ թվում և Հայաստանը։ Երկիրն թուլացավ ինչ-որ չափով։ Այդ առիթից օգտվեց Ադրբեջանը։ Ալիևի և Նիկոլի վերջին հանդիպումից հետո Ադրբեջանն սկսեց հարձակման պլաններ կազմել։ Արդյունքում նա հարձակում սկսեց Սեպտեմբերի 27ին։ Մինչ այս պատերազմը , Ադրբեջանը հունիսի մեջ կրկին հարձակում էր կատարել և անցել էր սահմանված կրակոցների քանակը (հենց այս պատճառով էլ Ալիևն ու Նիկոլն հանդիպել էին):

Բացասական կողմ
Երկու կողմերն էլ ունեցան բավականին կորուստներ։Այդ ընթացքում տուժեց հայկական կողմը։ Հայկական կողմերը ունեցան զինտեխնիկայի, տարածքի, զինծառայողների և խաղաղ բնակիչների կորուսներ։Ոչնչացվեցին գյուղեր։ Սակայն միայն հայերը վնաս չտարան։ Ադրբեջանն էլ ունեցավ կորուստներ, բայց ավելի քիչ քան Հայաստանը։

Դրական կողմ
Չեմ կարծում, որ այս իրավիճակն ինչ-որ դրական կողմ ունի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *