Երկրաբանական թանգարան

–  Հնէաբանության                              –  Հրաբխականության

– Հանքաբանության                             –  Օգտակար հանածոների

– Ապարաբանության                            – Հանքային ջրերի

2012 թ. թանգարանում բացվեց ամերիկահայ կոլեկցիոներ Ա.Դիլդիլյանի անվան միներալների հատուկ սրահ, որտեղ ցուցադրված են ինչպես նրա կողմից թանգարանին նվրիրված տարբեր երկրների հանքավայրերի հազվագյուտ 1400 միներալներից 750-ը, այնպես էլ Հայաստանի երկրաբանների կողմից նվիրված միներալները:
Վերջին տարիներին թանգարանում իրականացվել են մի շարք զգալի նորամուծություններ: Ստեղծվել է «Բնագետ» էկոակումբը, որի տարբեր տարիքային խմբերում երեխաները ծանոթանում են Հայաստանի երկրաբանությանն ու առկա էկոլոգիական հիմնախնդիրներին:

Картинки по запросу "Երկրաբանական թանգարան"

Թանգարանը կազմակերպում է բաց դասեր, ուսումնական արշավներ, էքսկուրսիաներ՝ Կրթության և գիտության նախարարության կողմից առաջադրվող մրցույթների շրջանակներում:
2016 թ. թանգարանը

մաս կազմեց izi.TRAVEL հոլանդա-շվեյցարական կազմակերպությանը, որը հնարավորություն է ընձեռում նորովի բացահայտել թանգարանները և քաղաքները, խթանել մշակութային և տուրիստական կազմակերպություննե

րի աշխատանքը:    2016 թվականից սկսած՝ Երկ

րաբանական թանգարանն հանդիսանում է ‹‹Երևան Քարտ›› զբոսաշրջային ծրագրի անդամ: ‹‹Երևան քարտը›› Երևան քաղաքի պաշտոնական զբոսաշրջային քարտն է, որը յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող գրեթե բոլոր հաստատություններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար: Այն հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից: ‹‹Երևան քարտի›› և Երկրաբանական թանգարանի համագործակցության շրջանակներում քարտապաններին տրվում է թանգարանի անվճար մուտքի հնարավորություն: Առավել մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Երևան Քարտի պաշտոնական կայքէջ:

Երկրաբանական Թանգարանի զարգացման գործում մեծ ավանդ ունեն թանգարանի վարիչներ՝ Ս. Լուսյանը (1937-1938թթ.), Ա.Ն. Հակոբյանը (1938թ.), Ս.Տ. Տիգրանյանը (1938-1949թթ.), Ն.Ա. Սահակյան-Գոզալյանը (1949-1954թթ.), Ի.Գ. Գասպարյանը (1955-1956թթ.), Լ.Ա. Ավագյանը (1956-1976թթ.), Գ.Բ. Մեժլումյանը (1977-1996թթ.), Ա.Գ. Գրիգորյանը (1996-2011թթ.): 2011 թվականից երկրաբանական թանգարանը ղեկավարում է Գայանե Գրիգորյանը: Թանգարանի ֆոնդը կազմում է ավելի քան 11000 նմուշ, որոնցից ցուցադրվում է ավելի քան 2700-ը:

Թանգարանի վիրտուալ տարբերակը կարելի է դիտել այստեղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *